Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Դիրքային քաղաքական պատերազմում Փաշինյանը չի հաղթի այս թիմով

Ներքաղաքական իրավիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը, բավական հետաքրքիր է, թեկուզ զուտ ակադեմիական հետազոտության տեսակետից։ Կա իշխանություն, որն ունի լեգիտիմություն հասարակության մոտ, անկախ այն հանգամանքից, որ վերջին արտահերթ ընտրություններն անցան ցածր մասնակցության պայմաններում։ Իշխանությունը, որքան էլ տարօրինակ է, իրենից ներկայացնում է մի քանի բլոկների կոգլոմերատ, որտեղ միավորող իշխանության թիվ մեկ դեմքն է, ավելի շուտ՝ նրան տրված բարձր հանրային վստահությունը, ինչպես նաև՝ շահերի համատեղումը և ոչ ամենևին գաղափարական ընդհանրությունը։ Նույնիսկ դժվար է քաղաքագիտորեն ձևակերպել, թե այս իշխանությունն, ի վերջո, լիբերալ թե նեոլիբերալ հայացքներին պատկանող է, քանի որ այստեղ նույնիսկ ազգային պահպանողականության հետքեր կան, որքան էլ այն համարվի մերժելի զուտ որպես նախկին իշխանության գաղափարախոսությունը լինելու համար։

Այս իրավիճակում հասկանալի է, որ երկարաժամկետ հեռանկարի համար այս իշխանությունը կարելի է ասել կենսունակ չէ, քանի որ նախ առաջին դեմքի հանրային վստահության մակարդակը հավերժ բարձր լինել չի կարող և ապա շահերը ներիշխանական բլոկների կարող են նաև հակադրվել միմյանց, կամ առնվազն չհամատեղվել։ Մյուս կողմից` կա խորհրդարանական ընդդիմություն, որին ընդդիմություն անվանելը լրջագույն մեղքերից մեկը կլիներ, այն էլ Մեծ Պահքի այս շրջանում։

Խորհրդարանական ընդդիմության մի մասը ԲՀԿ-ի դեպքում չափազանց զգուշավոր է իսկ «Լուսավոր Հայաստանի» դեպքում՝ դեռ կարիք ունի ապացուցելու որ ընդդիմություն է հաշվի առնելով որ ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ այն այսօրվա իշխանության, այն ժամանակվա ընդդիմության կազմած դաշինքի մի մասն էր։ Սրան ավելացրած, խորհրդարանական ընդդիմություն իրենց հորջորջողների մեջ կան խորը հակասությունները, որոնք մերթ ընդ մերթ հորդում են փոխադարձ վիրավորանքների, իրար վրա ցեխարձակումների և այլնի տեսքով։ Խորհրդարանից դուրս արդեն արտախորհրդարանական քաղաքական ուժերն են, նախկին իշխանությունները, առհասարակ նախկինների առանցքը, որոնք թեև իրար մեջ գուցե ունեն հակասություններ, սակայն ունեն նաև մեկ հետաքրքիր հատկանիշ՝ շատ արագ համախմբվում են, եթե դրա հարկը լինում է։

Եթե երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով նայենք, ապա հենց նրանք են լինելու Փաշինյանի թիվ մեկ հակառակորդները։ Նախկինները դա հասկանում են, լավ են գնահատել իրենց ռեսուրսները կարողությունները և ըստ էության վարում են արնաքամ անող դիրքային տևական պատերազմ։ Այս իրադրության պայմաններում, եթե Փաշինյանն ուզում է երկար մնալ ջրի վրա, ապա պետք է իր թիմը համալրի պրոֆեսիոնալներով, այլապես իր թիմի խոցելիությունը, կիքսերի, թերացումների և այլ բացասական երևույթների առկայությունը, որքան էլ դրանք անձամբ Փաշինյանը փորձի իր վարկանիշով ծածկել, բերում են հենց նրա վարկանիշի անկման, հատկապես, որ նախկինները շատ վարպետորեն են դրանցից օգտվում ու ստեղծում տրամադրություններ հասարակության մեջ։

NEWSPRESS.am