ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Վազող տողեր

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի շտապողականությունն անհասկանալի է

Օրերս Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ հայտարարություն էր տարածել Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը։ Հայտարարության մեջ, բացի ցավակցական խոսքերից, նաև կային պարբերություններ նոր պատրիարքի ընտրության մասին։ Այս առումով մասնավորապես ասված էր․

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»։

Թե ինչու են Հայ Դատի հանձնախմբում որոշել, որ ցավակցական հայտարարությունում պետք է տեղ գտնեն նման մտքեր, դժվար է ասել, սակայն դրանք գոնե հիմա, առնվազն անտեղին են և չարդարացված, որքան էլ արտահայտված մտահոգություններն իրական են ու հիմնավոր։ Նախ, մինչև այս տարվա Ս․ Զատկի տոնը՝ ապրիլի 21-ը, ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը գտնվում է սգի շրջանում։ Հետևաբար, զուտ քաղաքավարական-արարողակարգային տեսակետից սխալ է սգի շրջանում խոսել նոր պատրիարքի ընտրության մասին։ Խոսքը ոչ միայն Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին է վերաբերում, այլ բոլոր «խոսողներին», որոնց համար այժմ այդ թեմայի արծարծումը որոշակիորեն ինտրիգային կարող է թվալ։ Իհարկե, ֆրանսիական առածն ասում է՝ «Թագավորը մեռավ, կեցցե թագավորը»,- սակայն սա լրիվ այլ դեպքի համար է։ Բացի այդ, ըստ պատրիարքարանի տարածած հայտարարությունների, սգի շրջանի ավարտից հետո, իսկ դա արդեն ստացվում է ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ, պատրիարքարանը նախ ընտրելու է տեղապահ, ապա դիմելու է թուրքական պետությանը, ի դեմս Թուրքիայի ՆԳ նախարարության /նախարար Սուլեյման Սոյլու/, արտոնություն և կանոնագիր ստանալու՝ նոր պատրիարքի ընտրության համար։

Այստեղ մեկ հետաքրքրական դրվագ կա։ Պատրիարքարանում կա ցանկություն, որպեսզի այս անգամ այդ կանոնագիրը կամ կանոնադրությունը լինի ոչ թե մեկանգամյա օգտագործման, այլ կայուն, այսինքն՝ մշտական, և այս առումով պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին՝ Դիարբեքիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարծես թե դրական ակնկալիքի հույսեր արթնացնող քննարկում եղել է։ Կանոնադրության ստացումից հետո արդեն սկսվելու են նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները։ Հիշեցնենք, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը ոչ միայն կրոնական առաջնորդ է, այլ նաև թուրքական պետության առաջ այդ երկրի Հայ համայնքի ղեկավարը, այսինքն՝ թուրքական պետության պաշտոնյա։ Հետևաբար, այստեղ բավական նուրբ հարց կա։ Որևէ կերպ արտաքին որևէ միջամտությունը կամ դրա փորձը, նույնիսկ մամուլի հրապարակումների տեսքով, պաշտոնական Անկարան կարող է ընդունել որպես միջամտություն իր ներքին գործերին և գնալ որդեգրած քաղաքականության կոշտացման, հետևաբար, լավագույն օրինակը՝ այս փուլում թուրքական պետության հանդեպ վերաբերմունքի տվել է դեռ 20-րդ դարասկզբին Կ․ Պոլսի պատրիարքներից Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ինչի համար էլ նրան անվանել են «Գազանազուսպ պատրիարք»։

Պետք է հաշվի առնել, որ հիմա Թուրքիայի ձեռքերն առավել քան ազատ են թեկուզ ստվերային կերպով իր կամքը թելադրելու ընտրական գործընթացներին։ Այն, որ համայնքի առանցքային դեմքերից մեկը Էրդողանի բարեկամությունը վայելող Պետրոս Շիրինօղլուն է, արդեն շատ բանի մասին կարող է հուշել։ Ուստի, պետք է զերծ մնալ հատկապես Անկարայի հետ առճակատման նշույլ անգամ պարունակող կեցվածքից։ Միևնույնն է դրանից շահողներ չեն լինելու, իսկ տուժելու է և պատրիարքարանը և տեղի hայ համայնքը։

NEWSPRESS.am