Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մարտի 19-ին, ժամը 19.45-ին, Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում և ներկայացվել բաժին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որով հայտնել էր, որ Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած: