Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Մոռացե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսից քննարկման արժանի պահերից մեկն էլ նախորդ իշխանությունների վերադարձի մասին արված դիտարկումներն էին:

Բավականին շատ քննարկվեցին նախորդների արածն ու չարածը, լրջագույն բացթողումների, կոռուպցիայի, «ատկատի» և այլ պարսավելի երևույթների մեջ մեղադրվեցին, նաև հիմնովին բացառվեց նրանց վերադարձը իշխանություն:

Հարցին՝ կարո՞ղ են նախորդները ժողովրդին ոտքի հանել և ինչ-որ բան ապացուցել, Փաշինյանը տվեց կարճ պատասխան՝ «Իհա՛րկե չեն կարող, եթե տենց փորձեն հանեն, ինձ թվում ա՝ ժողովուրդը նրանց կհանի որոշ տեղեր»: Ասուլիսի այլ դրվագում, բայց նույն թեմայի մասով Փաշինյանն ասաց՝ «Կասկած չունեմ, որ հին համակարգի բովանդակային մնացուկները հեռանկար չունեն՝ թեկուզ միլիոն ծախսեն, կամ միլիարդ ծախսեն»:

Պետք է հիշեցնել, որ երբեք չի կարելի թերագնահատել այլոց ուժն ու հնարավորությունները, այդպես թերագնահատվել էր դեռևս 2008 թվականին, երբ մերժված և հրաժարական տված Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ հզոր շարժում սկսել, իր շուրջ հավաքեց կադրային հզոր բանակ և ստացավ հանրության սատարումը: Ի՞նչ եղավ հետո՝ հարցի այլ կողմն է, բայց այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն ոչ մանր քայլով՝ անհերքելի իրողություն է:

Այժմ գոռոզամտացած վարչապետը կարծում է, թե այլևս անհնար է՝ իր դեմ դուրս գա որևէ մեկը, առավել ևս՝ նախորդները, սակայն պատմությունը դասեր քաղելու համար է և հետահայաց նետելով քաղաքական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղուն, նա չպետք է բացառի քաղաքական հայտ ներկայացրած, օրինակ՝ Քոչարյանի վերադարձը, իսկ եթե բացառում է՝ ուրեմն ուշիմ և հեռատես գործիչ չէ: Քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմի անգործությունն արդեն իսկ հանգեցնում է նրան, որ ոչ թե ժողովուրդը ուզելու է ընդամենը նոր ու ավելի ուժեղ ղեկավար ընտրել և առաջընթաց անել, այլ մեկին, ով պարզապես այլընտրանք կլինի այս իշխանությանը:

Խոսում է նաև, թե չեն կարող նախորդները վերադառնալ թեկուզ միլիարդավոր գումարներ ծախսելու շնորհիվ, սակայն պետք է հիշեցնել, որ ինքը հանրության տարբեր շերտերի հետ առնչություն ունի, իսկ փող կամ շատ փող սիրող մարդկանց պակաս մեր երկրում չկա: Ինչպես ասում էր՝ Մեսչյանն իր երգերից մեկում՝

«Մնացածը վաճառվում է,

Անաստված այս աշխարհում...:

Մնացածը վաճառվում են,

Եվ բոլորն են վաճառվում»

Ինչքան էլ այսօր Փաշինյանը կարծի, որ կերտել է անկաշառ և դուխով քաղաքացի, և այսօր ինքը իրավագիտակից քաղաքացիների երկրում է ապրում, պետք է ցավով փաստենք, որ դա խորը մոլորություն է...

Իրականում, «հին համակարգի բովանդակային մնացուկները» ոչ միայն վաղը չեն կարող իրենց ասելիքը ասել, նրանք անգամ այսօր են կարողանում օրակարգ թելադրել: Օրինակ՝ Փաշինյանը չունի գոնե մեկ յուրային դիվանագիտական կորպուսում և ԶՈւ-ում:

Հարց կարող է առաջանալ՝ իսկ նախարարնե՞րը: Հակառակ հարցը չի ուշանա՝ իյա, իրո՞ք:

NEWSPRESS.am