ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Տնտեսություն

Իրանից գազի տարանցման հարցում Փաշինյանը ԱՄՆ-ի հնարավոր ռեակցիան գնահատե՞լ է

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսային հայտարարությունները, մեղմ ասած, բազմաթիվ նոր հարցեր ու հարցականներ են ծնում՝ ավելացնելով արդեն եղած ու անպատասխան մնացածների՝ առանց այն էլ հսկայական մեծ քանակությունը։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի գազային քաղաքականությանը, մասնավորապես` իրանական գազի՝ Հայաստանով տարանցման հնարավորություններին, ինչի մասին նա այնքան խրոխտաբար հայտարարեց Իրան կատարած այցելության ժամանակ։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու և պարզաբանեց, որ Հայաստանում առկա խողովակաշարն այնպիսի առանձնահատկություն ունի՝ «համ մտնում են, համ դուրս են գալիս, դրանք ուղղություն չունեն: Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է օգտագործել գործող գազատարները»։ Ապա արդեն շարունակեց, որ Հայաստանով գազի տարանցման հարցի վերաբերյալ կա հետաքրքրություն, և այդ հետաքրքրությունը միանման, միատեսակ չէ: Ու հավանաբար, այս միտքը ամրապնդելու համար, Փաշինյանը շարունակեց, ասելով․ «Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետև կարևոր է նաև նրանց դիրքորոշումը: Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»:

Երևի սա այն դեպքերից էր, երբ տեղին է հետևյալ խոսքը՝ «ուզում էինք ավելի լավ, բայց եղավ ավելի վատ, կամ՝ ինչպես միշտ»։

Հետաքրքիր է, Փաշինյանը Հայաստանը որպես գազի տարանցիկ երկիր դիտարկելուց առաջ, գազային մոնոպոլիստի հետ քննարկե՞լ է այն հարցը, թե արդյո՞ք նա իրեն պատկանող գազատարը կտրամադրի, որպեսզի իրանական գազը, օրինակ, Վրաստանի վրայով անցնի ու մուտք գործի Եվրոպա և նպաստի Եվրոպայի գազային դիվերսիֆիկացիային, ինչը նշանակում է Ռուսաստանին զրկել ԵՄ վրա ունեցած իր կարևորագույն աշխարհաքաղաքական խաղաքարտերից մեկից։ Հարցը ոչ թե Հայաստանի տարածքով անցնող գազատարների բնույթն է՝ միակողմանի-երկկողմանի լինելը, այլ Հայաստանի գազային ոլորտն առհասարակ, ինչի մասին խոսք չեղավ։

Մյուս կողմից, Փաշինյանն ասում է, որ Իրան այցից առաջ ինքը խոսել է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Վրաստանի իշխանությունների հետ, որից հետո էլ եկել է այն եզրակացության, որ այս հարցը պետք է լինի ամենախրոխտներից մեկը։ Սակայն այստեղ կա ևս մեկ հանգամանք՝ Իրանի վրա եղած ամերիկյան սանկցիաները։ Առանց այն էլ Միացյալ նահանգներում Հայաստանին սկսել են ծուռ աչքով նայել իրանական ջերմացման հետ կապված։ Փաշինյանն իր այս ձեռնարկի ռիսկերը գնահատե՞լ է արդյոք։ Դժվար թե։ Սակայն կարևորը՝ հայտարարության խրոխտությունն է կարծես թե, և ո՛չ ավելին։

NEWSPRESS.am