Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Իմքայլական դհոլչիները՝ հանուն ապագա քաղաքապետի

Երեկվանից օրվա հերոսը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

Հենց նա է երեկվանից հսկում Օպերայի հարակից տարածքը, ամենահասարակ շարքային քաղաքացու նման շփվում ոստիկանների, լրագրողների և ցուցարարների հետ։ Հենց Մնացականյանն է բորբոքված ակտիվիստին հանգստացում, տանջվող ոստիկանին՝ շնորհակալություն հայտնում։

Այն, որ Օպերայի տարածքում բողոքի ակցիա անող ցուցարարների երեկվա բողոքն ավելի վատ հետևանքներ չունեցավ, շատերի կարծիքով, հենց մարդամոտ ու շփվող թաղապետի շնորհիվ է։

Կենտրոնի թաղապետի շահերից է, բնականաբար, բխում այս պահին լինել ժողովրդի կողքին, բայց չի բացառվում, որ այդ հոգատարությունն իր տողատակն ունի։ Մարության Հայկի օրերը քաղաքապետի պաշտոնում արդեն հաշվված են, նրան այդ պաշտոնում փոխարինելու համար հասարակության մոտ ձևավորվում է լավ թաղապետի կերպարը․ իսկ լավ թաղապետից քաղաքապետ՝ մեկ կրունկաչափ քայլ է։

Այժմ մեր առջև վեր է խոյանում իսկական պրոֆեսիոնալը, որը ոչ թե Հայկ Մարությանի նման ամենաթեժ իրավիճակներում թաքնվում է, այլ հակառակը՝ հայտնվում հենց այդ թեժ կետերում, կրքերը հանդարտեցնում։

Այո՛, Մնացականյան Վիտյան ձևավորվում է որպես Երևանի ապագա քաղաքապետ, իսկ նրան այդ հարցում աջակցում են իմքայլական որոշ դհոլչիներ;

Օրինակ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր շտապել է իր ֆեյսբուքյան էջում ձոներ հղել ի պատիվ Վիտյայի. 

«Թատըռական հռապառակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։
Hayk Marutyan, Viktor Mnatsakanyan, կեցցեք, շնորհակալություն։

Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները, քանի՞ աշխատող են ունեցել իրականում, ինչպե՞ս են շարունակել աշխատել պայմանագրի լուծումից հետո և այլն։ Հուսամ այս հարցերը չեն վրիպի պատկան մարմինների ուշադրությունից»,-ԱԺ նախագահին ոչ վայել բառապաշարով գրառում է կատարել Միրզոյանը, որին շտապել է լրացնել մեկ այլ իմքայլական՝ գրելով. «Որպես Երևանցի, որպես Կենտրոնի բնակիչ, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ շորհակալություն հայտնել և ասել, որ հպարտանում եմ իմ ընկեր, իմ բարեկամ, իմ թիմի անդամ Viktor Mnatsakanyan -ով` երեկվա իր պահվածքի, հավասարակշռվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
Երևանի քաղաքապետ Hayk Marutyan, քեզ նույնպես շնորհակալություն այս քո համարձակության, վճռականության և սկզբունքայնության համար:
Նաև ուզում եմ հայտարարել, որ պատրաստ եմ ապամոնտաժված սրճարանների երկու աշխատակցի օգնել նույն ոլորտում նոր աշխատանք գտնելու հարցում»:

Ճիշտ է, Վիկտոր Մանցականյանի համար գուցե կենտրոնում ավտոկայանատեղերի վարձավճարները թանկացնելու գաղափարը ավելի ուշ որոշակի խնդիրներ ստեղծի, բայց փույթ չէ, կլինեն իշխանական այլ դհոլչիներ ևս, որոնք իրենց խոնարհումը կհայտնեն Մնացականյանին՝ նրան կարգելով հպարտ քաղաքապետ։

NEWSPRESS.am