Օրեր առաջ Զինեդին Զիդանը եղել է Թուրինում
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանն օրեր առաջ եղել է Իտալիայի Թուրին քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային կայքերը:
Կայքերը նշում են, որ Թուրինում Զիդանը հանդիպել է «Յուվենտուս»- ղեկավարների հետ, որտեղ էլ քննարկել են ֆրանսիացի մասնագետի մարզչական հնարավոր տարբերակները։
Դեռևս չեն նշվում, թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերը, սակայն, ամենայն հավանականությամբ, Զիդանի հետ խոսել են ամռանն իտալական ակումբը գլխավորելու տարբերակը։
Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Յուվենտուս»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամենաուշն ամռանը կհեռանա ակումբից։