Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

«Ջանջուղազյան, իջիր». գրավատների աշխատակիցները կառավարության դիմաց «դըմփ-դըմփ-հու» արեցին

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը:

Նրանք պահանջում էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպում, քանի որ նա է նախաձեռնության հեղինակը: Իսկ ավելի ուշ ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին, որ իջնի և իրենց հանդիպի վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանը, սակայն նրանք չէին իջնում ներքև:

«Ասում են՝ ժողովուրդ, ժողովուրդ, ի՞նչ ա, մենք էսքան մարդ ժողովուրդ չե՞նք, որ չեն իջնում»,-լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց հավաքվածներից մեկը: 

Կանանցից մեկն էլ նկատեց, որ եթե այսպես շարունակվի՝ կարտագաղթեն:

«Սաղ օրը հեռուստացույցով ասում են՝ եկեք, եկեք, գան ի՞նչ անեն: Ինչի՞, չե՞ն տեսնում, որ մենք էսքան գալիս կառավարության դիմաց բողոքում ենք. չե՞ն տեսնում, որ ամեն ինչ այնպես չէ, ոնց ներկայացնում են: Մարդիկ դրսում աշխատանք ունեն, գան՝ ի՞նչ անեն»,- ասած կինը:

Ակցիայի մասնակիցները նկատում են, որ այս որոշման ընդունմամբ գործազրկության թիվն աճելու է, քանի որ բոլոր գրավատները կփակվեն ու մարդիկ կզրկվեն աշխատելու հնարավորությունից:

«Եկեք թարս նստենք, դուզ խոսենք, ոնց ասում են, 20 տարի Հանրապետական կուսակցությունը, որին բոլորս մեղադրում ենք օյ–օյ երկիրը քանդել են, տնտեսավարողներին ճնշել են, էդքանը չե՞ն մտածել, որ կարելի է սրանց վրա ֆինանսական բեռ դնենք, որ ճռռալով տան, որ քսան տարի մտածել ենք՝ թալանչի են»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հայկ Սահակյանը:

Հարցին լուծում տալու համար, ակցիայի մասնակիցները պատրաստ են մինչև անգամ փողոց փակել:

«Բա ի՞նչ պետք ա անենք, չենք նստելու ու սպասենք, թե էլ ինչ որոշումներ պետք ա ընդունեն, որ մեր կյանքն ավելի դժվարացնեն»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Նրանք կառավարության դիմաց սկսեցին շարժման խորհրդանիշ դարձած հայտնի «Դըմփ-դըմփ-հու»-ն:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք: