Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Իրո՞ք Սերժ Սարգսյանը «քցել» է բոլորին

Դեռևս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության առաջին օրերից թե՛ հայկական և թե՛ ռուսական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Մոսկվայում ունեն լուրջ կասկածներ կապված իշխանափոխությանը նախկին իշխանությունների ցուցաբերած աջակցության հետ։ Բանն այն էր, որ ռուսական իշխանությունները չէին հավատում, որ Սերժ Սարգսյանը, ով նույնիսկ Սահմանադրությունն էր «իր հագով կարել տվել», այդքան հեշտությամբ հանձնում է իշխանությունն առանց մի կրակոցի, նույնիսկ իշխանափոխություն իրականացնողների առաջնորդներին ձերբակալելով ու բաց թողնելով։

Հայկական նախկին իշխանություններն էլ դեռ այն ժամանակ փորձել են ապացուցել, որ իրենք որևէ կերպ կապ չեն ունեցել և տեղի ունեցածը հեղափոխություն կամ իշխանափոխություն է և ոչ թե իշխանության թատերականացված փոխանցում։

Պարզվում է, որ Մոսկվայում կասկածանքներն առ այսօր են պահպանվում և նույնիսկ Ռուսաստանի ղեկավարի մակարդակով կա մտավախություն, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում իրենց պարզապես «քցել է»՝ հրաժարական տալով և իշխանությունը փոխանցելով մեկին, ում հետ աշխատելն այնքան էլ հաճելի չէ։

Եթե իրատես քաղաքականության տեսակետից նայենք, այս վարկածը լիովին կարող է գոյություն ունենալու հավակնել։ Հատկապես, երբ ուսումնասիրում ենք գունավոր հեղափոխություններն Ուկրաինայում, Վրաստանում և հիմա էլ Վենեսուելայում ու համեմատում ենք Հայաստանում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի հետ, ակամա կասկածներ են առաջանում, թեև մյուս կողմից էլ չափազանց տրվելը նման դավադրության տեսություններին, այնքան էլ շնորհակալ գործ չէ։ Սակայն զուտ միայն տեսնելով, թե ինչ է կատարվում Վենեսուելայում, ինչպիսի լարվածություն կա, ինչպիսի արտաքին գեոքաղաքական միջամտություն կա և որքան են զոհերի ու տուժածների թիվը, կարող ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցածը, եթե ռուսական քաղաքական մտքի բառապաշարով արտահայտենք, գունավոր հեղափոխության սցենարային տարբերակ էր, ապա չափազանց թավշյա էր ու չափազանց անմեղ։ Ոչ մի կրակոց, ոչ մի զոհ, ոչ մի կաթիլ արյուն, այն դեպքում, երբ Մայդանը և դրան հաջորդած դեպքերն Ուկրաինայում անմարդկային գործողությունների, բազմաթիվ զոհերի առիթ դարձան և երբեմնի ծաղկուն երկիրը մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ, չասելու համար, որ մասնատման վտանգի առաջ է կանգնած։

Մոսկվայում ունեցած կասկածները հիմնավորվում են նախ և առաջ այն հանգամանքով, որ իր հրաժարականով Սերժ Սարգսյանը, պարզ ասած, իր վրայից մաքրեց մինչ այդ գեոքաղաքական կենտրոններին տված իր խոստումները և հիմա արդեն դրանք առաջ տանելու կամ թարմացնելու խնդիրն այլևս ոչ թե իրենն է, այլ հենց այդ կենտրոններինը, քանի որ հենց նրանք են լեզու գտնելու նոր իշխանությունների հետ։ Դեռ անցյալ տարվա ապրիլ-մայիսին նույնիսկ այս մասին վկայելով թեթև հրապարակում եղավ մամուլում, որտեղ ասվում էր, թե Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում ասել է, թե Պուտինը Ղարաբաղի շրջանների հանձնման հարցում իր վրա ճնշում էր գործադրում, դե թող հիմա գնա ու Նիկոլից շրջաններ պահանջի։

Ինչ-որ իմաստով սա ցույց է տալիս, որ Սարգսյանը պարզապես քցել է բոլորին իր շրջապատում՝ և՛ Պուտինին, և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵՄ-ին, և՛ միջազգային դոնորներին ու հիմա եթե նույնիսկ այս վարկածը իրական է, ուզած կամ չուզած ճանաչվելու է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը և խնդիրները կա՛մ հետաձգվելու են, կա՛մ թարմացվելու-սրբագրվելու։ Սակայն կա նաև մեկ լուրջ վտանգ։ Եթե արտաքին խաղացողները համոզվեն, որ իրենց քցել են Երևանում, ապա հաշվեհարդարը կլինի շատ դաժան հենց Հայաստանի համար։

NEWSPRESS.am