Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության
Մամուլ

«168 ժամ». ՀՀ-ն դադարեցնո՞ւմ է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. ինչո՞ւ է գալիս Ապաթուրայը

«168 Ժամ» թերթը գրում է.

«Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:

Մեր տեղեկություններով՝ մասնավորա­պես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետա­գա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանություն­ների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունա­կել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները:

Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է:

Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:
Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual Partnership Action Plan) ծրագիրը:

Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից:

Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերու­թյան գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը: Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նա­խարարությունը լինել, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, և դժվար թե նման խնդիրներ առաջացներ:

Ըստ ամե­նայնի գործընթացն արգելակվում է կա´մ Կառավարության աշխատակազմի, կա´մ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնա­կան հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց:

Ըստ երևույթին, հենց սա է պատճառը, որ մեր աղբյուրների հավաստմամբ մեկ շաբաթ անց սպաս­վում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հա­տուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում