«Օլիմպավան»-ում տեղի ունեցան Հայաստանի «Այկիկենդո» կարատեի ազգային ֆեդերացիայի հերթական սեմինար մարզումները (լուսանկարներ)
Մարտի 3 ին՝ «Օլիմպավան» համալիրում, տեղի ունեցան Հայաստանի «Այկիկենդո» կարատեի ազգային ֆեդերացիայի հերթական սեմինար մարզումները, որոնց մասնակցում էին թվով 200 մարզիկ-մարզուհիներ։
Սեմինարը բավականին բովանդակալից էր. մարզիկներն անցան տեխնիկա, տակտիկա, ակրոբատիկա և նոր հնարքներ յուրացնելուն։ Սեմինարն անցկացրեց միջազգային «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 6-րդ դան Շիհան Դավիթ Աթանեսյանը, ով խոսեց մարզիկների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, նոր գիտելիքներ տալու, փիլիսոփայության, հոգեբանության թեմաների շուրջ։ Նշենք, որ լավագույն մարզիկները ապրիլի 7-9-ը Վրաստանում կմասնակցեն Կովկասի առաջնության, որից հետո, մայիսի 4-7-ը՝ կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։