Հարի Քեյնը ցանկանում է հեռանալ «Տոտենհեմ»-ից
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Տոտենհեմ»-ի առաջատար Հարի Քեյնն այս ամռանը կլքի ակումբը։
Կայքերը նշում են, որ Քեյնը ցանկանում է նոր ակումբ, նոր առաջնություն ու տիտղոսներ, այդ իսկ պատճառով պատրաստ է փոխել ակումբային գրանցումը լավ առաջարկի դեպքում։
Ընդգծենք, որ Քեյնին ցանկանում է գնել «Մադրիդի Ռեալ»-ը, և ամենայն հավանականությամբ, ամռանն ամեն ինչ կանեն նրանք, որ տիրանան անգլիացու տրանսֆերին։