Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին

Կոռուպցիոն մութ գործարք ՊՆ-ում․ Դավիթ Տոնոյանն այս հարցով պետք է անհապաղ հրավիրվի վարչապետի մոտ

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում բոլորիս համոզել, որ Հայաստանում կոռուպցիա չկա․ պնդում է՝ գուցե լինեն մեկ-երկու մանր դեպքեր, սակայն երկրում համակարգային կոռուպցիա չկա։

Փաշինյանի այս հավաստիացումն, ինչպես նաև ևս մի քանիսը, բացարձակ չեն համապարասխանում այն իրականությանը, որում ապրում ենք։ Պարզվում է՝ կոռուպցիան արմատախիլ արված չէ երկրի կարևորագույն համակարգերից մեկում՝ Պաշտպանության նախարարությունում։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունն այս առումով այնքան խոցելի է, որ այնտեղ կարող են հայտնվել տարատեսակ մութ գործարքների մեջ խրված ու մինչև ուղն ու ծուծը կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ։

Խոսքն այս պարագայում բոլորովին վերջերս NEWSPRESS.am-ի հրապարակած՝ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն հիմնելու սկանդալային գործարքի մասին է, որը փորձում է իրականացնել մի մարդ, ով արդեն իսկ հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնում՝ խիստ վտանգավոր գործում՝ զենքի շուկայում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր նմուշների արտադրություն հիմնելու մասին։

Ըստ ստորագրված պայմանագրի՝ հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք պետք է արտադրվի:

Այս գործարքն իսկապես պատմական կարելի էր համարել, եթե գործարքն իրականացվեր իրականում գոյություն ունեցող ընկերության հետ, ոչ թե Royalsys Engineering-ի, որը գրանցված չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում, ուստի ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը գործարք է սկսել գոյություն չունեցող մի կազմակերպության հետ։

Սա դեռ հերիք չէ, այդ գոյություն չունեցող կազմակերպությունն ունեցել է Պաշտպանության նախարարության լիցենզիա։

Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը տեղյակ է եղել, որ այդ կազմակերպությունն ուներ ՀՀ ՊՆ-ից ստացած լիցենզիա, բայց, չգիտես ինչու, տեղյակ չի եղել, որ նման կազմակերպություն գոյություն չունի ամբողջ աշխարհում։

Սա էլ դեռ բավարար չէ, ըստ մեր աղբյուրների, Royalsys Engineering ընկերության ղեկավար համարվող Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է որպես «Սուտինյոր» կամ «Պատրոն Դավիթ», գնել է ռազմական տեխնիկա, որը հայտնվել է ԴԱԻՇ-ի ձեռքում և օգտագործվել ամերիկացի զինվորների դեմ։

NEWSPRESS.am-ի ամերիկյան հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս վերջին դիպվածով էլ պայմանավորված` այժմ ԱՄՆ-ն քննարկում է պատժամիջոցների փաթեթ, որը պետք է կիրառվի ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ, և այն դեռ ուժի մեջ չի մտել բացառապես հայկական լոբբիստական ջանքերի շնորհիվ։ Նշենք, որ ԱՄՆ-ի համար չկա ավելի մեծ սարսափելի հանցագործություն, քան ԴԱԻՇ-ի ձեռքում հայտնված զենքի կիրառումն իր զինվորների դեմ։

Ավելի ուշ կհրապարակենք նաև Դավիթ Գալստյանի վերաբերյալ նոր տեղեկատվություն, իսկ մինչ այդ, կարծում ենք, որ Դավիթ Տոնոյանն այս հարցով պետք է անհապաղ հրավիրվի վարչապետի մոտ՝ Դավիթ Գալստյանի հետ գործարքի իրական հիմքերն ու պատճառները պարզաբանելու համար։

Շարունակելի․․․