Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության
Մամուլ

«168 ժամ». Հիմա ո՞ւմ պետք է հավատալ` Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային կառույցներին

«168 ժամ» թերթը գրում է.

«Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած թռիչքային աճին ու հեղափոխական զարգացմանը` միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջիկա տարիներին Հայաստանում ոչ մի տնտեսական հրաշք էլ չեն ակնկալում։

Նրանց կանխատեսումներով՝ միջինժամկետ հատվածում մեր երկրի տնտեսությունը կգտնվի չափավոր աճի տիրույթում, եւ՝ ոչ ավելին։ Խոսքն ընդամենը 4,3-5 տոկոսի մասին է, ինչն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է հեղափոխական համարել։

Նման աճի պայմաններում, անշուշտ, անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալ՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Ու որքան էլ կառավարությունը խոսի ներառական տնտեսական աճ ապահովելու իր մտադրությունների մասին, 4-5 տոկոսն այն մակարդակը չէ, որը կարող է բերել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել շատ ավելի բարձր` տարեկան առնվազն 7-7,5 տոկոս տնտեսական աճ։ Մի բան, ինչի հեռանկարները միջազգային կառույցներն այսօր Հայաստանում չեն տեսնում։ Այդպիսին են՝ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։

Հիմա ո՞ւմ պետք է հավատալ՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։

Սա նշանակում է, որ փոխարենը թռիչքաձեւ առաջ գնալու, ինչպես ոչ վաղ անցյալում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, սպասվում է տնտեսական աճի դանդաղում` նախորդ երկու տարիների համեմատ։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի՝ 7,5, իսկ 2018թ.` 5,2 տոկոս ավելացում։

Արտաքին ֆինանսական հոսքերի առումով իրականում խնդիրներ կան։ Դրանք սկսեցին դրսեւորվել դեռեւս անցած տարվա վերջից։ Առանձին ամիսներին արձանագրվեց մասնավոր փոխանցումների անկում, ինչը ուղեկցվում է մեկ այլ մտահոգիչ երեւույթով. գնալով ավելանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։

Սա լուրջ ռիսկ է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։ Չկան նաեւ դրսից ակնկալվող տնտեսական կապիտալի հոսքերը։

Ինչեւէ, անկախ նրանից, թե ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը, մի բան ակնհայտ է, որ միջազգային երկու հեղինակավոր կառույցները հավատ չունեն հայտարարված թռիչքաձեւ զարգացումների եւ տնտեսական հեղափոխության նկատմամբ։ Իսկ դա արդեն լավ չէ։ Թեեւ այլ կերպ չէր էլ կարող լինել։

Հասարակությունը սկսել է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կախարդական փայտիկ էլ չունի, որով կարող է երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակ փոխել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում