Բենիամին Նեթանյահուն կկանգնի դատարանի առաջ
Իսրայելի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրանք առաջադրել՝ կոռուպցիայի, խարդախության և հանրության վստահությունը չարաշահելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Արդեն մեկ տարուց ավել է՝ քննություն է տարվում Բենիամին Նեթանյահուի դեմ: Կասկած կա, որ վարչապետը թանկարժեք նվերներ է ստացել մեծահարուստ գործարարներից և թաքցրել է հանրությունից, բացի այդ, նա փորձել է ազդեցություն ունենալ զանգվածային լրատվամիջոցների վրա: Ըստ ունեցած տվյալների՝ Նեթանյահուն «Բազեկ» հեռուստաընկերությանը որոշակի արտոնություններ է տվել, պայմանով, որ վերջինս դրական լույսի տակ կներկայացնի Նեթանյահուի գործունեությունը:
Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ իր դեմ հավաքած ապացույցները կեղծ են և շուտով հօդս կցնդեն: