Թալանել են Կարիմ Բենզեմայի տունը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցում էր «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
Դեռևս հստակ չի նշվում, թե ինչ են թալանել Բենզեմայի տնից ու նա ինչքա՞ն վնաս է կրել:
Ընդգծենք, որ սա նորություն չէ, ու վերջին շրջանում Եվրոպայում գողերն ավելի շատ են սկսել թալանել ֆուտբոլիստների տները: