Մոսկվայում դանակի 12 հարված ստացած ուսանողը վիրահատությունից հետո գիտակցության է եկել
Մոսկվայի քաղաքային ոստիկանությունը զբաղվում է քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասներով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մի քանի օր առաջ գիտակցության էր եկել այդ բախման մասնակիցներից մեկը: Երիտասարդը ստացել է ծանր վնասվածքներ և ենթարկվել է մի քանի վիրահատության:
Ուսանող Ալեքսեյ Նեգոդաևը ասել, որ պատրաստ է ոստիկանների այցին և շատ է ցանկանում նրանց ցույց տալ սիրողական կադրեր դեպքի վայրից: Հիվանդանոց տեղափոխված ուսանողը ստացել է դանակի 12 հարված:
Միայն մի քանի վիրահատությունց հետո է ուսանողը գիտակցության եկել: