Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ինչ դրամա է տեղի ունեցել Մարության Հայկի հոգում, որ որոշել է հրաժարական տալ

«168 ժամ»-ը գրել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժարական տալ դեռ երկու շաբաթ առաջ, սակայն Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրան ևս մի քանի ամիս պաշտոնավարել, քանի որ փաստացի չունի մեկը Երևանի ավագանիում իր կուսակցության ներկայացրած խմբակցությունում, ով կկարողանա փոխարինել նրան, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ ավագանին իր միջից է ընտրելու նոր քաղաքապետին, իսկ կոնկրետ դեպքում նիկոլական ավագանիներն են իրենց միջից ընտրելու, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը։

Երբ դեռ նոր նոր էին մեկնարկելու Երևանի ավագանու նոր ընտրությունների հետ կապված գործընթացները, հիմնականում երկու ֆավորիտ կար՝ Մարության Հայկը և Սիմոնյան Ալենը։ Իհարկե, այլ անուններ էլ շրջանառվում էին, բայց բոլորն էին հասկանում, որ երկուսն են ֆավորիտ։ Այն ժամանակ բոլորը, ովքեր համակրում էին նոր իշխանություններին, միաբերան արդարացնում էին Փաշինյանի ընտրությունը, համեմատություններ անցկացնում Հայկ Մարությանի և, ասենք, Ռոնալդ Ռեյգանի կամ Առնոլդ Շվարցենեգերի միջև։

Քաղաքական առումով Փաշինյանը բավական ճիշտ մարդու էր ընտրել, հասարակության կողմից սիրված մարդ, արվեստի բնագավառի մարդ և այլն, ով նաև որպես շոու բիզնեսի հիմնական խաղացողներից մեկը, վատ չէր կարողանում ինքնադրսևորվել նաև ֆինանսական ու տնտեսական առումով։

Փաշինյանը, սակայն, մոռացել էր մի քանի նուրբ հարց, իսկ Մարությանն էլ իր հերթին չէր հաշվարկել մի քանի հանգամանք։

Նախ Փաշինյանը չէր հաշվարկել, որ, ասենք, ֆիլմ նկարելու համար դերասանական կազմի կամ մյուս մասնակիցների հետ խոսել-պայմանավորվելը, տեխնիկայի հարց լուծելը լրիվ այլ ոլորտ է, իսկ քաղաքային տնտեսության կազմակերպումն ու կառավարումը, հատկապես երբ այդ տնտեսությունում չափազանց շատ են խնդիրները, լրիվ այլ։ Բացի այդ, Փաշինյանը չէր հաշվարկել երևի, որ մարդը, ով իր բնույթով է արտիստ, չի կարողանա երկար դիմանալ քաղաքականության մեջ կամ ավելի կոնկրետ՝ համայնքային տնտեսության կառավարչի դերում։ Արտիստի համար երկու տարբերակ կա՝ կա′մ մեռնել որպես արտիստ և դառնալ չինովնիկ, կա′մ դուրս գալ խաղից։

Մարությանն էլ երևի հաշվի չէր առել, որ դառնալով Երևանի քաղաքապետ Փաշինյանի քաղաքական ուժի և նրա անձնական ռեյտինգի հաշվին, ինքը պարզապես լինելու է այդ նույն թիմի ու նրա առաջնորդի խամաճիկը, միշտ գտնվելու է նրանց ստվերում ու եթե գա այն օրը, երբ այդ թիմի նավը սկսի խորտակվել, ինքն էլ նրանց հետ, մեղմ ասած, գնալու է «փուռը», կամ համալրելու է քաղաքական խորդանոցում հանգրվանածների ցանկը։

Այս ամենը կարծես թե կամաց-կամաց սկսում են երկուստեք հասկանալ։

Այն, որ Փաշինյանը զայրանում ու «ձգում» է իր թիմի ֆեյսբուքյան կուրատորների ականջները, որովհետև հնարավոր չէ պահել ֆեյսբուքյան բաստիոնները, քննադատությունը շատացել է, ընդ որում՝ արդեն առարկայական, պահանջատիրական և այլն, չի կարող Մարության Հայկին, արտիստին, PR-ից հասկացողին չհուշել, որ ինչ-որ բան է փոխվում հասարակության մեջ, կապ չունի՝ դանդաղ է այն համեմատաբար, սակայն շատ խորքային է։ Ու նավի տախտակների գերբեռնվածության պատճառով չափազանց ճկվածությունից չարագույժ ճռճռոցի ձայներն արդեն նրան թեթև հասնել են սկսել։ Ու երևի հասկացել է, որ ճիշտ ժամանակն է փրկօղակ ու նավակ վերցնել ու դուրս նետվել նավից։

Հատկապես երբ խոցվում է զուտ արտիստիկ խառնվածքը, քանի որ թուքումուրն ստանում է իր երեկվա հանդիսատեսից, որն այսօր իր ղեկավարած քաղաքի հպարտ ու պահանջատեր քաղաքացին է, իսկ օվացիաները վայելում է ոչ թե ինքը, այլ նա, ում ստվերից ոչ մի կերպ ազատվել չի կարողանում։

Հոգեբանորեն շատ հասկանալի է, թե ինչ դրամա է տեղի ունեցել Մարության Հայկի հոգում, որ նման քայլի է որոշել գնալ, անկախ այն հանգամանքից, որ նրա խոսնակը հերքում է այդ լուրը։

NEWSPRESS.am