ԱՄՆ-ը կճնշի, որ Վենեսուելայում ճանաչեն Խուան Գուայդոյին
Նյու Յորքում սկսվել է ՄԱԿ-ի անվտանգության հարցերով հատուկ նիստը՝ քննելու Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Հատուկ նիստ գումարելու նախաձեռնությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներինն է: Վենեսուելայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը տեղեկացրել է, որ իրենք ներկայացնելու են Վենեսուելայի դեմ հեղափոխական փաստաթուղթ, որով պատժամիջոցներ կկիրառվեն Վենեսուելայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Իսկ պատժամիջոցների նպատակը՝ ճնշումներով ստիպել, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տա: Հիշեցնենք, որ Ամերիկան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի նախագահ: