Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Իսկ ֆեյքերի հայհոյանքներից ու ազատ խոսքի նկատմամբ ճնշումներից Մարիամը չի սրտնեղո՞ւմ

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը սրտնեղել է, թե մամուլն արդար չէ իր ընտանիքի նկատմամբ՝ կեղծ լուրեր է տարածում:

Նա իր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե՝ «Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ՝ այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը, որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս»…

Նախ, կրկին չանդրադառնանք ծեծված այն թեմային, թե ժողովուրդ ասելով՝ կոնկրետ քանի տոկոսին ի նկատի ունի աղջնակը և այդ ո՞ւմ՝ իր ժողովրդի մյուս տոկոսի նկատմամբ հաղթանակի մասի՞ն է խոսքը, պարզապես արձանագրենք, որ կյանքը բումերանգ է. մի ժամանակ Մարիամի ծնողներն էին իրենց «Հայակական ժամանակով» մտնում սրա-նրա ընտանիք ու դուրս տալիս եղած-չեղածը, հիմա՝ մյուսներն են մտնում նրա ընտանիք…

Մարիամի գրառման մեջ աչքից չի կարող վրիպել նաև այն տողերը, որտեղ նա հույս է հայտնել, թե մի օր մամուլը կթևակոխի նոր փուլ և իրականությո՛ւնը կներկայացնի. «Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»,-գրել է նա:

Դարձյալ չի քննարկում նաև այն, որ այստեղ Փաշինյանի դուստրը արհեստականություն է հաղորդել իր ամբողջ տեքստին: Նա, իբր, փորձել է ցույց տալ, որ օբյեկտիվ է և փաստորեն՝ «Հայկական ժամանակին» ևս դասել է «կեղծ լուրեր հաղորդող» մամուլի շարքին:

Սակայն մյուս կողմից էլ՝ գուցե այս առումով ինչ-որ տեղ նա նաև ճիշտ է. «Հայկական ժամանակն» իսկապես արել է նման բան, բայց այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ Մարիամն այն ժամանակ դա չէր նկատում: Ինչո՞ւ չէր սրտնեղում, երբ շատ հաճախ իր ծնողներին պատկանող լրատվամիջոցն էր կեղծ լուրեր տարածում. այստեղ ընդունված է հնչեցնել հռետորական հարցը՝ «բա Սերժի վախտով ինչի՞ չէիր խոսում»…

Հատկանշական է, որ «Սերժի վախտով» խոսելը Մարիամի հոր մենաշնորհն էր, իսկ ինքը՝ Մարիամը փոքր էր ու քաղաքականությունից գուցե գլուխ չէր հանում, որ սրտնեղեր կամ չսրտնեղեր, բայց նա գոնե հիմա նույն ոգևորությամբ պետք է արձագանքի ու սրտնեղի այն արատավոր երևույթից, որ իր հոր նկարով ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերը հայհոյում ու վիրավորում են իրենց ազատ խոսքն ու սթափ գնահատականներն արտահայտողներին: Նա պետք է սրտնեղի, որ առողջ քննադատությունները քարկոծվում են, իսկ քննադատողները հայտնվում իշխանության ու հատկապես ֆեյք օգտատերերի թիրախում (ընդհուպ՝ մինչև անձնական հեռախոսազանգեր ու սպառնալիքներ են լինում):

Այնպես որ, Մարիամի «սրտնեղելու մասին» սրտաճմլիկ տեքստը գուցե ավելի տպավորիչ ու անկեղծ կլիներ, եթե նրան սրտնեղելու առիթ տային նաև ստեղծված վախի ու անհանդուրժողականության մթնոլորտը, օրեցօր ավելացող գործազրկությունը, նպաստների կրճատումը, աղքատությունը, գնաճը, եկեղեցու քարկոծումը, կրթական ոլորտի անհաջողություններն ու էլի գլուխ բարձրացնող շատ արատավոր երևույթներ: Բայց քանի դեռ այդ ամենը Մարիամին չի անհանգստացնում ու նա դրանից չի սրտնեղում, ապա ավելի լավ է՝ պարզապես հանգիստ նստի իր տեղն ու չսրտնեղի…

Արմինե Մկրտումյան