Նոր ու սկանդալային բացահայտումններ․ ինչո՞ւ հայտնի ֆուտբոլիստները հեռացան Մադրիդի «Ռեալ»-ից
Գրեթե բոլորը մոռացել են, Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ նա հեռացավ Մադրիդի «Ռեալ»-ից։ Մոռացել են, քանի որ Ռոնալդուն հիմա Իտալիայում նորից իրենն է անում։
Եվ ահա այս խաղաղության ֆոնին «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է Ռոնալդուի և Զիդանի հեռանալու մասին։ Նա մասնավորապես նշել է, որ Ռոնալդուն պահանջել է աշխատավարձի բարձրացում և մերժվել է թիմի ղեկավարության կողմից։
Մադրիդյան գրանդի նախկին նախագահը խոսել է նաև Զիդանի մասին ու նշել, որ Զիդանն էլ հեռացել է ակումբից: Նա պահանջում էր, որ թիմը Ռոնալդուի հետ կնքի հավիտենական պայմանագիր։
Պրազ է, որ օրերից մի օր այս մասին կբարձրաձայնեն բոլորը, սակայն տեսանելի է, որ Ռոնալդուի հեռանալը կապ ունի հենց Ֆլորենտինո Պերեսի հետ։