Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

«Չե՞ք հոգնել պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց». Էլինար Վարդանյան

Ոստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել, 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։ Դարի հանցագործություն:

Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը:

Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։

Սա ինչ լուրջ հայտնագործություն է։ Թե չգիտեինք, որ ամեն երկրորդ կառույցում նույն խնդիրը կար։ Պատճառը չե՞ք ուզում հասկանալ։ Նույն պատճառները, որ այսօր էլ կան։
Ստեղծված համակարգերի պայմաններում մարդիկ պետք է օրվա հացի խնդիր հոգային։
Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց, մանավանդ որ բռնողները հրեշտակներ չեն։

13 տարվա ընթացքում հափշտակել է գրեթե 4 մլն դրամ։ Իսկապե՞ս։ Իսկ որ մեր պետական մարմիններում մեկ օրվա ընթացքում մի քանի ամիս աշխատած հեղափոխականները պարգևավճարների տեսքով են նման գումար ստանում, դա ավելի բարոյակա՞ն է։

Պարգևավճարները արդարացնում էին, թե բա տարվա կտրվածքով 50 հազար դրամ է անում։ Դե հիմա էլեկտրիկի յուրացրած գումարը բաժանեք 13 տարվա։ Ձեր չդադարող յուրաքանչյուր քեֆ դրանից շատ արժե։

Խնդրում եմ ինձ չմատնանշեք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այդ սկզբունքո՞վ են վարձատրվում կրթական համակարգի ու պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց պարգևավճարները հասնում են մի քանի միլիոնի։
Կրթական համակարգում այդ պարգևավճարի չափ գումար ստանալու համար անհրաժեշտ է կուտակել մի քանի տարիների ընթացքում ստացած աշխատավարձը։

Ոստիկանությունը ուրիշ բան ու գործ չունի՞։ Հանցագործությունների աճի այսօրվա պայմաններում, երբ արդեն մարզպետարաններն են թալանում, այսպիսի գործերի վրա են իրավապահ մարմինները կենտրոնացած։

Եվ նորից խնդրում եմ ինձ իրավական կարգավորումները մատնացույց չանեք, ես դրանք լավ գիտեմ, պարզապես իրավականության և բարոյականության մի նուրբ սահմանագիծ կա, որը խախտելը ոչ մի լավ արդյունքի չի բերում։ Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնում ե՞ք։ Կքանդվի երկիրը...։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ