Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Ժողովրդավարության ցուցի՞չ, թե Փաշինյանի դեմ հասունացող ալիք․ ՏԻՄ ընտրությունների աքսիոման

Փետրվարի 17-ին Հանրապետության 24 համյանքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցել է ընտրողների 58 %-ը։

Այս ընտրությունների արդյունքում հիմնականում հաղթեցին գործող համայնքապետերը, որոնց շրջանում կային նաև հանրապետականներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվածների մեծ մասը պարտվեց։

Այս հարցին անդրադառնալով` ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Լենա Նազարյանը հայտարարեց, թե ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել, այլ նրանք են ինքնաառաջադրվել։

«Եթե կուսակցությունը ցանկանար, կարող էր, իհարկե, առաջադրել թեկնածուներ, ովքեր կարող էին հաղթել, ուղղակի չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը, որ բոլոր ցանկացողներն առաջադրվեն, և համայնքը որոշի»․․․

Առաջին հայացքից արդարացի ու անկեղծ հնչող այս հայտարարությունը թերևս հերթական դեմոգոգիան է, որով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդրից։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ՔՊ-ն՝ ի դեմս նոր իշխանության, բավականին գցել է իր վարկանիշը։ Իշխանությունից դժգոհ և սպասելիքները չարդարացած քաղաքացիների թիվն աստիճանաբար ավելանում է։

Չի բացառվում, որ հենց այս ու սրա նման շատ այլ հարցեր նկատի ունենալով էլ, ՔՊ-ն որոշել է ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ չառաջադրել՝ կանխատեսելով նրանց պարտությունը։

Ու այսօր արդեն փորձելով արդարացնել ՔՊ-ի պարտությունը՝ Լենա Նազարյանը հայտարարում է, թե էդ մենք չենք ուզել, որ հաղթեն, եթե ուզեինք՝ մենք ինքներս նրանց կառաջադրեինք, կսատարեինք ու կհաղթեին․․․

Չանդրադառնանք մեդալի այն կողմին, որ Նազարյանը փաստորեն խոստովանում է, որ ընտրություններին հաղթելու համար կարևորը ո'չ թե ժողովրդի ցանկությունն է, այլ, իր թեկածուին ամեն գնով անցկացնելու, իշխանության որոշումը։

Պարզապես նկատենք, որ ստեղծված իրավիճակում Նազարյան Լենան երևի թե այլ մեկնաբանություն չէր կարող գտնել։ Իհարկե, նա կարող է ասել ինչ ուզում է, սակայն փաստն այն է, որ ժողովուրդն ընտրության գնալիս ամենևին էլ չի նայել՝ տվյալ թեկնածուն առաջադրված է Քաղպայմանագրի՞ կողմից, թե՞ ինքնաառաջադրված է։ 

Վերջին հաշվով, թեկնածուի անվան կողքին գրված է լինում ո՛չ թե առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածու, այլ պարզապես ՔՊ-ական։ Ու, ըստ էության, հասարակությունը չի ընտրել ՔՊ-ականին, քանի որ չի ցանկացել ունենալ իշխող կուսակցության ղեկավար։

Իմքայլական Հայկ Կոնջորյանը, ճեպազրույցի ժամանակ, զուր փորձում էր  իրավիճակը փրկել։ Նա երևույթը ցանկացավ ներկայացնել որպես «ժողովրդավարության ցուցիչ»։ Այսինքն՝ իբր իշխանությունը չի ազդել հասարակական կարծիքի վրա և չի ստիպել ընտրել իր թեկնածուին։

Իսկ սա արդեն ավելի վատ է ՔՊ-ականների համար․ հասարակությունը, ունենալով ազատ ընտրելու իրավունք, չի ցանկացել ընտրել գործող իշխանության ներկայացուցչին՝ իր դժգոհությունն այդ կերպ արտահայտելով․․․ 

Հիշենք խորհրդարանական ընտրությունները, երբ ժողովուրդն ընտրեց բոլոր նրանց, ում անվան կողքին ՔՊ էր գրված, անկախ այն բանից՝ ճանաչո՞ւմ է թեկնածուին, թե՞ ոչ, կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է։ Այսինքն՝ ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր արդեն հասարակության զգալի մասը մերժում է ՔՊ-ականներին՝ մերժելով նրանց պարագլխին․․․

Արմինե Մկրտումյան