Անցանկալի լուրեր Իկարդիի համար․ նա զրկվել է «Ինտեր»-ի ավագի թևկապից և չի մասնակցի Եվրոպալիգայի խաղին
Երեկ ամբողջ իտալական մամուլը գրեց, որ «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին այլևս թիմի ավագը չէ։ Այս լուրը հաստատվեց նաև պաշտոնապես։
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Իկարդին չկա Եվրոպալիգայի առաջիկա հանդիպման հայտացուցակում։ Այս ամենը հաջորդեց Իկարդիի կնոջ հայտարարությունից հետո, ով նշեց, որ Իկարդին չի երկարաձգի պայմանագիրը թիմի հետ։
Ընդգծենք, որ այս խառնաշփոթը ջրի երես դուրս կգա առաջիկա օրերին։ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են անձամբ Ֆլորենտինո Պերեսն ու Ռոման Աբրամովիչը։
Ընդգծենք, որ «Ինտեր»-ի նոր ավագը թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչն է։