Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Մահացած զինծառայողի կինը համոզված է՝ ամուսինն ինքնասպան չի եղել

Նոր տարվա գիշերը հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի այրին, 26-ամյա Արաքսյա Կարապետյանը համոզված է, որ իր ամուսնու հետ տեղի ունեցածը սպանություն չէ: Այդ մասին նա ասել է forrights.am-ի հետ զրույցում:

Բանն այն է, որ մինչ իր ամուսնու լուրը թաքցնելու առթիվ լրատվամիջոցներում աղմուկ բարձրանալը, տեսնելով, որ շաբաթներ են անցնում, իսկ ՊՆ-ն ձայն չի հանում իր զինվորի մահվան մասին, Արաքսյան խնդրում է Երևանում բնակվող մորաքրոջն այցելել ՊՆ, հանդիպել որևէ պաշտոնյայի հետ ու հարցնել, թե ինչու ՊՆ-ն չի հրապարակում ամուսնու մահվան մասին որևէ տեղեկություն:

«Կարծեմ հանդիպել է փոխնախարարներից մեկի հետ և ասել, էսպիսի դեպք է եղել, ինչո՞ւ չեք արձանագրում, լրատվությանը հայտնում, մարդու կյանք են խլել, թեկուզ ինքն է խլել, ինչի՞ չեք հայտնում, մեզ պատասխանել են, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, եթե նույնիսկ չեն հայտնել, կհայտնեն և այլն»,-Forrights.am-ին պատմել է այրին, ով երեք մանկահասակ երեխաների մայր է: Փաստ է, որ ՊՆ-ն հրապարակեց զինորի մահվան դեպքը միայն, երբ այդ առթիվ լուրը հայտնվեց լրատվամիջոցում:

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածուվ, սակայն կինը բացառում է ինքնասպանության վարկածը: «Մենք 8 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունենք 3 հրաշք բալիկ, որոնք դեռ փոքրիկ են, չունենք ոչ մի ֆինանսական պարտք կամ դրդապատճառ, որ ինքը նման քայլի գնար»,-ասաց Արաքսյան՝ հավելելով.

«Դիրքեր բարձրանալուց երկու օր առաջ բակի խոհանոցը քանդել էր, երեխաների համար լողավազան էր սարքում, որ մինչև ամառ պատրաստ լինի, մեծ պլաններ ուներ այգի հիմնելու: Ծառայության մտնելուց առաջ պսիխո անալիզ է հանձնել ու կատարյալ առողջ է եղել, հոգեկան որևէ խնդիր չի ունեցել»:

Արաքսյա Կիրակոսյանի համար անգամ վիրավորական են նախարարի հայտարարությունները. «Հեռուստատեսությամբ պարոն նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ ոչինչ չի կոծկվել, ոչինչ չենք պատրաստվում թաքցնել: Բա սա ի՞նչ ա, մեկուկես ամիս անցել ա, սա ի՞նչ ա կոչվում, թաքցնել չի՞: Անունը դնում են՝ գործի ընթացքին չխանգարեն: Մենակ է՞ս գործի ընթացքին էին խանգարելու»,-հարց ուղղեց վշտացած այրին՝ շարունակելով.

«Բա 43 օր անցել ա էդ մարդու մահվանից, ոչ ՊՆ-ից զանգ, ոչ հրամանատարությունից զանգ, ոչ մի ցավակցություն պաշտոնավոր անձանց կողմից մեր տուն չի եկել, չեն զանգել: Մի աննշան իրադարձությունը, ասենք՝ կողոպուտը մոտ մի շաբաթ լրատվամիջոցների էկրաններից չի իջնում, իսկ զինծառայողի մահը 42-43 օր հետո նոր որոշել են, որ պետք է հրապարակեն ու լրատվությանը հայտնե՞ն: Ինչի՞ համար չեն արձանագրել, չեն հայտնել, ինչի՞ են թաքուն պահել: Էն որ իրանք տեղյակ չեն պահել ոչ մեկին, դա իրանց մեծ մեղավորությունն ա»:

Արաքսյան չբացառեց, որ ՊՆ-ն նման քայլի է գնացել բանակում մահացության դեպքերի քանակը քիչ ցույց տալու համար. «Թե իբր երկրում շատ գերազանց վիճակ ա տիրում: Զինվորն ա, որ պաշտպանում ա մեր խաղաղ քունը, ինչի՞ համար ՊՆ որևէ պաշտոնյա մի զանգ չի կատարում, ասի՝ գիտեք ցավակցում ենք ձեր ամուսնու կորստի համար: Ոչ մեկը»:

Նախարար Դավիթ Տոնոյանը նաև հայտարարեց. «Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»: Նախարարի այս հայտարարությունն առնվազն տարակուսելի է, քանի որ Էդգարը վիրավորվել է հենց ծառայության վայրում ու ծառայության ժամանակ:

Մեղրիի դիրքերից մեկում ծառայող Էդգար Գրիգորյանի հետ կինը վերջին անգամ խոսել է դեպքից 2 ժամ առաջ՝ հունվարի 1-ի գիշերը, երբ նա ծառայության վայրում է եղել: «Շատ ջերմ ու ուրախ շնորհավորել ենք միմյանց Ամանորի կապակցությամբ: Տրամադրությունը շատ լավ էր, բայց հարբած չէր: Վարկածներ են շրջանառում, որ խմած է եղել, բայց իմ ամուսինը ընդհանրապես չէր խմում, անգամ ծնունդների ժամանակ՝ դեպքից դեպք, առավելագույնը մեկ- երկու բաժակ: Ասաց առավոտյան կարթնանա, կզանգի, էլի կխոսենք»,-պատմեց Արաքսյան:

Իսկ հունվարի 1-ի ցերեկը, ժամը 12-ից հետո նրանց տուն են գնացել վաշտից՝ ասելով, թե դեպք է տեղի ունեցել գիշերը, Էդգարին տեղափոխել են Մեղրու բժշկական կենտրոն: Արաքսյան սկեսուրի հետ գնում է բժշկական կենտրոն, որտեղ նրանց դիմավորում են «խառնված հայացքներով»՝ տեղեկացնելով, որ Էդգարը մահացել է. վիրավորումը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին, ժամը 6-ին ընդունել են բժշկական կենտրում, իսկ առավոտյան 8-ին Էդգարն արդեն մահացել է:

Էդգարը գլխավոր աորտայի հրազենային վնասվածք է ունեցել սրտից 1.5 սմ հեռավորության վրա: Հրազենային վիրավորումով Էդգարին 8 կմ ոտքով են բերել ծառայակիցները, քանի որ սահմանային ճանապարհները շատ վատ վիճակում են:

«Եթե ճանպարհը նորմալ լիներ, կհասցնեին, չէր մահանա: Անանցանելի ճանապարհներ են: Բժիշկներն ասում էին՝ եթե նույնիսկ կես ժամ 40 րոպե իրան շուտ տեղափոխեին, ինքն էդքան արյունաքամ չէր լինի, կհաջողվեր կյանքը փրկել»,-սրտնեղեց երիտասարդ ընտանիքի միակ կերակրողին կորցրած այրին:

Վերջինիս համար աններելի է, որ ամուսնու ծանր վիրավորման մասին իրենց հայտնել են մահվանից ժամեր անց. «Մեծ բողոք ունեմ թե հրամանտարության, թե բժշկական կենտրոնի հետ կապված: Ինչի՞ մեզ ժամանակին տեղյակ չեն պահել: Թող ավելի շուտ ասեին, գուցե մենք միջոցներ էինք ձեռնակրում, իրան հասցնում էինք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ կան ավելի լավ ապարատներ ու մասնագետներ: Էդ ամենամեծ բողոքն ա, որ ես էս պահին ունեմ»:

Նրա խոսքով՝ պատասխանատուներն իրար վրա են գցում մեղքը. «Վիրահատող բժիշկն ասում է՝ մենք իրավունք չունենք, հրամանատարը սկեսրայրիս ասել է, թե բժիշկներն ասել էին՝ կյանքին վտանգ չի սպառնում, դրա համար չենք ասել, բայց բժիշկները հերքում են դա»:

Հարցրինք, թե կարծում է կատարվածը սպանությո՞ւն է, մահացած զինծառայողի կինն ասաց. «Համենայն դեպս, ոչ ինքնասպանություն: Չեմ ուզում նույնիսկ էս պահին գործի քննությանը խանգարեմ, ամեն վայրկյան սպասում եմ, որ ինձ պիտի զանգեն, նորություն ասեն, որ ինքնասպանության էդ կեղտոտ բիծը Էդգարի վրայից մաքրվի, որին ես շատ-շատ կասկածում եմ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։