Պաշտոնական. Աարոն Ռեմսին դարձավ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ
Աարոն Ռեմսին արդեն դարձել է իտալական «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկանում ենք Թուրինի ակումբի պաշտոնական կայքից:
Շաբաթներ առաջ հաղորդել էինք, որ ֆուտբոլիստն ու ակումբը համաձայնության հասել են, սակայն հիմա արդեն այդ մասին պաշտոնապես հայտնում է ակումբի կայքը:
Ռեմսին տարեկան կստանա 23 միլիոն եվրո աշխատավարձ և Թուրին կգա հուլիսի մեկին:
Ընդգծենք, որ այս պահին Ռեմսին դեռ շարունակում է հանդես գալ Լոնդոնի «Արսենալ»-ում: