Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»
Վազող տողեր

Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի երկու քաղաքացի (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի:

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 21:00-ին, Երևան քաղաքի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ նույն վայրից նույն ժամին բերման է ենթարկվել 1980 և 1971 թվականներին ծնված ԻԻՀ 2 քաղաքացի:

Բերման է ենթարկվել նաև Իրանի՝ 1959 թվականին ծնված մեկ այլ քաղաքացի և նրան հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, ով հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ավտոմեքենայի ուղևոր` ԻԻՀ քաղաքացուն, և որի զննությամբ պայուսակից հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք և պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներով՝ ընդհանուր առմամբ մոտ 52,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգված։

1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

1959 թվականին ծնված ՒՒՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

Վերջիններիս մոտ հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածները ներկայացվել են փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ 1,5 և 68,81 գրամ քաշով զանգվածները հանդիսացել են «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Փորձաքննությանը ներկայացված 5,1 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ կապույտ պոլիմերային ձողիկի մակերեսներին հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների հետքեր:

Փորձաքննությանը ներկայացված արծաթափայլ նրբաթիթեղի մակերեսին հայտնաբերվել են «Հերոին» տեսակի թմրամիջոցի հետքեր:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ, պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

Խուզարկությամբ հայտնաբերված հիշյալ թմրամիջոցներով ևս նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Նշենք, որ «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի 1 գրամն արժե 200-ից 300 ԱՄՆ դոլար, իսկ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի 1 գրամը ՝ 7-10 հազար ՀՀ դրամ:

1971 և 1959 թվականներին ծնված ԻԻՀ քաղաքացիները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։