Էլիզաբեթ 2-րդի ամուսինը հրաժարվել է վարորդական իրավունքից
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպն ինքնակամ հրաժարվել է իր վարորդական իրավունքից: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Ֆիլիպի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցվել Նորֆոլկի շրջանում:
Արքայազնի Land Rover Freelander մեքենան բախվել էր ճանապարհով ընթացող Kia-ին և կողաշրջվել: Դեպքից երկու օր անց Էլիզաբեթ Երկրորդի ամուսնուն ճանապարհային ոստիկանները տուգանել էին՝ առանց ամրագոտու մեքենա վարելու համար:
Բուքինգհեմյան պալատի կողմից արված հայտարարության մեջ նշված է, որ արքայազն Ֆիլիպը որոշել է ինքնակամ հրաժարվել իր վարորդական իրավունքից: