Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Սիրիական արկածախնդրության ռիսկերը Փաշինյանը լա՞վ է գնահատել

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը զորախումբ է ուղարկել Սիրիա, որն իրականացնելու է բացառապես խաղաղասիրական առաքելություն։ ՊՆ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 83 հոգանոց զորախումբը մարդասիրական մասնագիտական օժանդակություն է ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին և բաղկացած է ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից։

Նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, իր ֆեյսբուքյան գրառման մեջ, որ Հայաստանն, ըստ էության, օրենքների կոպտագույն խախտումներով է զորախումբն ուղարկել Սիրիա և այս կասկածները փարատելու համար կոչ արել հնարավորինս արագ արձագանքել կառավարությանը և հրապարակել Դամասկոսի պաշտոնական խնդրանքը Երևանին, բացատրել, թե ինչու առանց միջազգային պայմանագրի առկայության նման քայլի է գնացել և նաև պարզաբանի, թե հայկական զորախմբի ներկայացուցիչները Սիրիայում ինչ իրավունքներ ունեն։

Ըստ էության, մտահոգությունները բավական խորն են ու բովանդակային։ Ու մինչ Աշոտյանն այս ամենի մասին ահազանգում էր, Մոսկվայից եկավ կառավարության համար այնքան սպասված «բարի լուրը»՝ Շոյգուն երախտագիտություն էր հայտնել Մոսկվայում գտնվող Պնախարար Դավիթ Տոնոյանին, գովել, ասել, որ Հայաստանը Ռուսաստանի համար առանցքային դաշնակից է և առաջինն է արձագանքել Սիրիայի ժողովրդին օգնելու Մոսկվայի կոչին։

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարգի դիլետանտ պետք է լինի կառավարությունն իր վարչապետով հանդերձ՝ ի դեմ Փաշինյանի, և ինչքան մտասևեռված ռուսների մոտ իրենց հանդեպ եղած վստահության պակասի լրացման գաղափարով, որ հանուն այս գովասանքի նման քայլի գնա։ Իրականում, եթե Հայաստանն ուզում էր օգնել Սիրիային, պետք է դա արվեր Դամասկոսի հրավերի առկայությամբ միայն, միջազգային պայմանագրով ամրագրվելուց հետո։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փաստացի միակ երկիրն է, որին Դամասկոսը խնդրել է միջամտել և իրականացնել հակաահաբեկչական գործողություններ իր սուվերեն տարածքում։ Նույնիսկ ամերիկյան զորակազմի առկայությունը Սիրիայում միջազգային իրավունքի տեսակետից օրենքի խախտում է և ոտնահարում է Սիրիայի սուվերենիտետը:

Երկրորդ. ունենալով հսկայական Սփյուռք՝ Նիկոլ Փաշինյանն արդյոք հստակ գնահատե՞լ է բոլոր ռիսկերը, նախքան զորախումբ ուղարկելը, այն էլ՝ ՀՀ դրոշի ներքո հանդես եկող, դրանով Հայաստանի վրա հրավիրելով ԻՊ զինյալների ուշադրությունը։ Ունի՞ արդյոք բավարար ապահովագրվածություն ՀՀ քաղաքացին կամ Սփյուռքում բնակվող հայ մարդն ԻՊ զինյալի կողմից, եթե իրեն «ջիհադ» հայտարարվի և սկսվեն, օրինակ, ահաբեկչական բռնարարքներ հայկական համայնքներում կամ Հայաստանում։ Որքա՞ն լավ են պատկերացնում Փաշինյանի թիմում, թե ինչ է ռադիկալ իսլամը կամ քաղաքական իսլամը և ինչի կարող է հանգեցնել այս արկածախնդիր քայլը, որը հանուն Մոսկվայի սիրաշահման է արվել։ Հստա՞կ է գնահատել արդյոք Փաշինյանն Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը։ Հիշեցնենք, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ունեցող Մինսկի խմբի եռանախագահությունում ԱՄՆ-ն համանախագահող երկիր է։

Իհարկե, էլ չենք խոսում նաև Աշոտյանի բարձրացված հարցերից վերջինի՝ մեր զինվորականների՝ Սիրիայում ունեցած իրավունքների մասին։ Եվ վերջապես, ինչու էր խաբում ՊՆ-ն, երբ ժամեր հետո բացահայտվելու էր, որ զորախմբի կազմում եղել են նաև ռազմական ոստիկաններ։

NEWSPRESS.am