Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Ինչ կարելի է ակնկալել Լավրով-Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից

Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկայում Մյունխենում տեղի է ունենալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով եռակողմ հանդիպում՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Ենթադրաբար, սա կարելի է համարել Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախերգանքը, քանի որ ընդունված պրակտիկա է, երբ պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ հանդիպում են եւ բոլոր հարցերը հստակեցնում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ արդեն հայտարարեց այդ սպասվող հանդիպման մասին։

Մնում է հասկանալ, թե ինչ է քննարկվելու, խոսվելու այդ հանդիպման ընթացքում։

Վերջին գոնե երկու-երեք տարում, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի պատմությանը եթե ուշադիր հետեւենք, ապա բավական հետաքրքիր պատկեր կարձանագրենք։ Նախ՝ Վիեննայում հանդիպում ապրիլյան քառօրյա սրացումից հետո, ապա՝ Պետերբուրգում, եւ այսպես՝ հաջորդաբար՝ մեկ Արեւմուտքի հովանու ներքո են լինում հանդիպումները, մեկ՝ Մոսկվայի։ Սպասվող մյունխենյան հանդիպումն էլ, ամենայն հավանականությամբ, նույն շարքից է՝ եթե հաշվի առնենք, որ Փարիզյան եւ Դավոսյան հանդիպումներում կարծես թե Արեւմուտքի շունչը բավական զգալի էր, եւ երեւում էին Բոլթոնի ականջները, որքան էլ Բոլթոնն ու Փաշինյանը ձգտեին քողարկել այդ ականջները։

Այս պահին բանակցային սեղանին, բացի հիմնական փաթեթից, ՄԽ եռանախագահների վերջին հայտարարությունն է, որտեղ Մադրիդյան սկզբունքները կարծես թե երկրորդ պլանում են, Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվածի մասին առհասարակ խոսք չկա, իսկ դրա փոխարեն Դուշանբեի վերելակային դիվանագիտությունն է ֆիքսվել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչով համեմված։ Երեւանը փոքր քայլ արել է այդ ուղղությամբ՝ Հ1-ի հայտնի ռեպորտաժը թողարկելով, ինչը Բաքվում անասելի ուրախություն առաջացրեց։ Բաքուն, ըստ ամենայնի, որեւէ քայլ չի արել, եթե չհաշվենք ադրբեջանցի լրագրողների վերջին այցը Հայաստան, որը տեղի ունեցավ օրերս։ Բացի այդ, ունենք նաեւ Փաշինյանի հայտարարությունը, արված Բեռլինում, թե Երեւանն այլեւս չի խոսի փոխզիջումների մասին, քանի դեռ Բաքուն չի խոսել փոխզիջումներից, ինչին Ադրբեջանը առանց այս ու այն կողմ ընկնելու՝ չոր հարցադրում արեց, թե Երեւանն արդեն հրաժարվում է բանակցություններից։

Այսքանը որպես արդյունք կարելի է ամփոփել Արեւմտյան հովանավորությամբ արված հանդիպումներից, ինչը ցույց է տալիս, որ Մյունխենում երեք բարձրաստիճան դիվանագետները նախ պետք է այդ արդյունքներում ընդհանուր հատման կետերը իրար մոտ բերեն եւ ստանան մի «փազըլ», որի վրա հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը։

NEWSPRESS.am