Էմերին նշել է, թե Մխիթարյանը որ հանդիպմանը դուրս կգա խաղադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջապես ապաքինվել է ծանր վնասվածքից։
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, թե երբ Մխիթարյանը վնասվածքից հետո կանցկացնի իր առաջին հանդիպումը։
Էմերին, մասնավորապես, նշել է, որ Մխիթարյանը կխաղա ԱՊԼ-ի հաջորդ տուրում կայանալիք «Հադերսֆիլդ Թաունի» հետ հանդիպմանը։
Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին։