Կոուտինյոն՝ «Չելսի», իսկ Էդեն Ազարը՝ «Ռեալ»
Էդեն Ազարն արդեն օր օրի հաստատում է, որ ամռանը միանշանակ կգնա «Ռեալ»: Եթե ինչ-որ այլ բան չլինի, ապա ամռանը նրան կտեսնենք Մադրիդում:
Այս ամենn ավելի հավանական է դառնում, քանի որ «Չելսի»-ն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոյի ծառայություններով:
Այս ամենը տրամաբանական է, քանի որ Կոուտինյոն գրեթե բոլոր առումներով համապատասխանում է Ազարին: Բրազիլացին էլ իր հերթին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
Ընդգծենք, որ վերջերս Կոուտինյոն ակնարկել էր, որ ամռանը կարող է լքել ակումբը: