Բրազիլիայի նախկին նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դատարանի որոշմամբ՝ երկրի նախկին նախագահը բանտում կանցկացնի 12 տարի և 11 ամիս: Դատական գործի համար առիթ էր հանդիսացել Սան Պաուլու շրջանում դա Սիլվայի մերձավորների անունով գրանցված շքեղ առանձնատունը և հսկայական հողատարածքը, որը քննության ընթացքում պարզվել է, որ նախկին նախագահին է պատկանում:
Նախաքննությունը պարզել է, որ նախկին նախագահը առանձնատունն անօրինական փողերով է ձեռք բերվել: