ԱՄՆ-ն Վենեսուելա է ուղարկել մեծ քանակությամբ զենք. օդանավակայանում այն առգրավվել է
Վենեսուելայի օդանավակայանում առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը երկիր է ներմուծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Զինամթերքը հայտնաբերվել է օդանավակայանում, փետրվարի 3-ին Մայամիից ժամանած ինքնաթիռում: Տեղի իշխանությունների խոսքով` մեծ քանակությամբ զենք-զինամթերքն անօրինական ճանապարհով տեղափոխվել է Վենեսուելա, որպեսզի խաթարվի տեղի բնակչության հանդարտ կյանքը:
Ավելի վաղ նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Ամերիկան փորձում է հեղաշրջում կատարել Վենեսուելայում և խառնվում է Վենեսուելայի ներքին գործերին: