Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Քրեական Հայաստան. 2018-ին հանցավորության աճը մտահոգիչ կարելի է համարել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է թվեր այն մասին, թե քանի իրավախախտում է կատարվել հանրապետությունում անցյալ տարի։

Ըստ այդմ, 2018թ. արձանագրվել է 22551 իրավախախտում։ Համեմատության համար նշենք, որ դա մոտ 2300-ով ավելի շատ է, քան 2017 թվականին արձանագրված իրավախախտումները։ Ընդ որում, միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 1557-ով, ծանր հանցագործությունները՝ 914-ով իսկ հատկապես ծանրերը՝ 60-ով։ Սրան ավելացրած՝ ավելի քան 300-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտումների հետ կապված դեպքերը, համապատասխանաբար էլ՝ մահվան ելքով դեպքերն ավելացել են 44-ով։

Մասնագետները հակված են կարծելու, որ հանցավորության աճը Հանրապետությունում պայմանավորված է հատկապես հետհեղափոխական առաջին շրջանին հատուկ իրողություններով, երբ մարդկանց պարզապես կարող է թվալ, որ հեղափոխությունը կամ իշխանափոխությունն իր հետ բերում է ամենաթողություն և հանրային կեցության արդեն ձևավորված կանոնների և ավանդույթների, նաև կաղապարների ոչնչացում։

Եթե նույնիսկ դիմենք քրեագիտության պատմությանը, ապա բոլոր երկրներում էլ, որտեղ եղել են նման իշխանափոխություններ, ինչպես Հայաստանում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, հանցավորության աճ դիտվել է, հատկապես երբ նաև համաներում է հայտարարվել։

Նույն երևույթը կարելի է համեմատել սկսած Ռուսական հեղափոխության ժամանակներից, երբ նախ համաներում հայտարարվեցին և բացվեցին ցարական բանտերը, ապա արդեն հանցավորության դեմ պայքարի համար ստիպված եղան «կարմիր իշխանությունները» դիմել նույնիսկ «կարմիր տեռորի» մեթոդիկային։

Իհարկե, Հայաստանում «թավշյա տեռոր» դժվար թե լինի, ամեն դեպքում և′ ժամանակներն են այլ, և′ պատմական, քաղաքական հանգամանքները, և′ առհասարակ աշխարհն ուրիշ է, սակայն մարդկային մտածողությունը, փաստորեն, մնացել է նույնը, և կապ չունի՝ հեղափոխական շարժումը ցարի դեմ է ուղղված, թե հանրապետականների. հաղթանակից հետո նույն ամենաթողության զգացողությունն է առաջանում, ինչը տվյալ հաղթանակի գործում ունեցած դերակատարության և սեփական մասնաբաժինն ստանալու ակնկալիքով էլ կարելի է պայմանավորել։

Խուլիգանությունների, պետգույքի հափշտակության դեպքերի, խարդախությունների, յուրացման դեպքերի, տարատեսակ գողությունների, կաշառակերության և այլ հանցատեսակների աննախադեպ աճի պայմաններում միակ մխիթարանքն այն է, որ նվազել են սպանությունները և թմրանյութերի հետ կապված հանցագործությունները։

Ամեն դեպքում, քրեական պատկերն առավել քան մտահոգիչ է մոտ երեք միլիոնանոց փոքրիկ Հայաստանի համար։

NEWSPRESS.am