Գնացքի խոշոր վթար՝ Ֆիլդ քաղաքում. կա 3 զոհ
ԱՄՆ-ի Կոլումբիա շրջանում գնացքը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Դեպքը տեղի է ունեցել Ֆիլդ քաղաքի մոտակայքում: Ռելսերից դուրս է եկել շուրջ 40 վագոն՝ տարբեր ապրանքներով բեռնավորված:
Առնվազն 3 մարդ է զոհվել, երեքն էլ գնացքի անձնակազմի անդամներ: Տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: Դեռևս պարզ չէ, թե քանի վիրավոր կա:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: