Մադուրոն դիմել է իր ժողովրդին և Թրամփի հայտարարությունը որակել որպես խելագարություն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթով դիմել է իր ժողովրդին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նա կոչ է արել Վենեսուելայի բնակիչներին չվախենալ ո՛չ հեղաշրջումից, ո՛չ էլ օտարերկրյա զորքի ներխուժումից: Նա Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե հնարավոր է Վենեսուելա զինվորական ջոկատ ուղարկի, որակել է որպես խելագարություն: Նա հավաստիացրել է իր ժողովրդին, որ երկրի զինված ուժերն ամբողջական պատրաստության են բերված և ցանկացած օտարերկրյա միջամտություն կարող են կանխել:
«Ես համոզված եմ, որ Վենեսուելայում կհաղթի խաղաղությունը: Մենք կրկին կհաղթենք՝ գնալով արդարության, հավասարության ու խաղաղության ճանապարհով»,- հավելել է նախագահ Մադուրոն: