Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Այս հնարավորությունը մեզ ընձեռում է ոչ թե մենաշնորհը, այլ գիտատեխնիկական առաջընթացը. «Հուռնետ» ՍՊԸ-ի Գործադիր տնօրենի բաց նամակը

«Հուռնետ» ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն Արմեն Թովմասյանը բաց նամակ է հղել, որում անդրադարձել է անձնագրային բաժանմունքների կողքին գործող պատճենահանում, լուսանկարահանում, թարգմանություն իրականացնող կետերի անհատ ձեռներեցների բողոքին: 

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ստիպված եմ արձագանքել վերջին շրջանում իմ ղեկավարած ընկերության գործունեության շուրջ ծավալված աղմուկին և շահագրգիռ անձանց կողմից հնչեցված անհիմն մեղադրանքներին: Նախ և առաջ, նշեմ, որ «Հուռնետ» ՍՊԸ-ն ծավալում է իր գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան և անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել բոլոր փաստաթղթերը: Իսկ շրջանառությունը թաքցնելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Մեր գործունեության առաջնային նպատակն է հնարավորինս մատչելի գներով և առավելագույն հարմարավետությամբ մատուցել ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ ծառայությունները։

Ներկայումս ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի՝ անձնագրային բաժանմունքի տարածքը չլքելով, կարճ ժամանակում և ցածր ծախսերով ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Օրինակ՝ 8 լուսանկարի դիմաց ընդամենը 500 դրամ վճարելով (նախկինում 4 լուսանկարի դիմաց 1000 և ավել դրամ վճարելու փոխարեն):

Այս հնարավորությունը մեզ ընձեռում է ոչ թե մենաշնորհը, այլ գիտատեխնիկական առաջընթացը: Նախկինում, այդ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները ստիպված էին օգտվել անձնագրային բաժանմունքի տարածքից դուրս գտնվող մեկ կամ մի քանի տաղավարներից՝ վճարելով մի քանի անգամ ավել գումար և կորցնել ժամանակ:

Կուզեի կիսել իմ այն մտահոգությունը, որ մեզ հնչեցվող մեղադրանքների հիմքում ոչ թե ժողովրդի, այլ տնտեսվարողների սեփական շահերով մտահոգված լինելն է: Փորձ է արվում ժողովրդի բարեկեցությունը, ինչպես նաև լրատվամիջոցների թափանցիկ աշխատանքը շահարկելով, արդարացնել նշված ծառայությունների մատուցումը՝ առավել բարձր գներով: Արդյո՞ք խելամիտ է բողոքել գիտատեխնիկական առաջընթացի դեմ, երբ ներկայումս ամբողջ աշխարհում աշխատուժը փոխարինվում է առավել արդյունավետ և նվազ ծախսատար սարքավորումներով:

Կցանկանայի նաև նշել, որ իբրև թե մտահոգված լինելով ժողովրդի շահերով՝ մեղադրանքներ հնչեցնողները չեն քննարկում իրենց ծառայությունների գինը իջեցնելու որևէ տարբերակ: Մինչդեռ, նախքան մեր սարքերի հայտնվելը այդ տաղավարների ծառայությունները առանձնանում էին զգալի բարձր գներով, եթե համեմատենք այն տաղավարների հետ, որոնք նույն ծառայությունները մատուցում էին անձնագրային բաժանմունքների շրջակայքերից հեռու: Արդյո՞ք սա անբարեխղճության և անարդար մրցակցության դրսևորում չէ. բարձր գին սահմանել՝ օգտվելով իրենց տաղավարների հարմար տեղակայումից և այն հանգամանքից, որ քաղաքացուն պարզապես անհրաժեշտ են այդ ծառայությունները:

Կարծում եմ՝ ավելորդ չէ նշել, որ անձնագրային տարածքային բաժանմունքները հանդիսանում են ՀՀ դեմքը և ինչու չէ նաև այցեքարտը։ Այնտեղ են մտնում հազարավոր քաղաքացիներ թե' Հայաստանում բնակվող, թե' արտերկրից ժամանած։ Եվ շատ կարևոր է, որ նրանք այնտեղ տեսնեն ժամանակակից, մատչելի և հարմարավետ սարքավորումներ, որը առկա է նաև բոլոր զարգացած երկրներում։

Դիմում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներն և պատկան մարմիններին՝ չկորցնել զգոնությունը և օբյեկտիվորեն վերլուծել ստեղված իրավիճակը եւ առաջնորդվել բացառապես ժողովրդի շահերից։

Հարգանքներով, Ա. Թովմասյան, Գործադիր տնօրեն «Հուռնետ» ՍՊԸ