ԱՄՆ-Մեքսիկական սահմանին կտեղակայվի 4350 զինվորական
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պենտագոնը մտադիր է հավելյալ զինվորականների ուղարկել՝ հսկելու Մեքսիկայի հետ սահմանը:
Ըստ այդ տեղեկատվության՝ խիստ հսկողությունը կտևի շուրջ 90 օր: Ընդհանուր առմամբ, Մեքսիկայի հետ սահմանին կտեղակայվի 4350 զինվորական:
Հիշեցնենք, որ ամերիկա-մեքսիկական սահմանին իրավիճակը լարված է արդեն մի քանի ամիս՝ այն բանից հետո, երբ սահմանին մեծ թվով փախստականների խմբեր սկսեցին մոտենալ: Մինչ այսօր էլ պարբերաբար հայտնվում է նոր խմբերի մասին, որոնք ժամանակ առ ժամանակ փորձում են հատել ամերիկյան սահմանը: