Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Այդ երբվանի՞ց ԶԼՄ-ներին սկսեցին դատի տալ քրեական տարրերը

Շատերն են ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած` վատաբանում Հայաստանում գործող լրատվամիջոցներին և լրագրողներին՝ իրենց կատարած աշխատանքի համար։ Սակայն, երբ հանրային աջակցության կարիք կա, անհատ քաղաքացիները, իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը ձկան նման համր են դառնում։

«Հետք» և aravot.am կայքերից տեղեկանում եմ, թե ինչպես է հայկական դիվանագիտական անձնագրով մի քրեական հեղինակություն՝ Ռոբսոն կեղծանվամբ, փորձում ճնշել ազատ մամուլն ու իր մասին՝ իր պատկերացմամբ` բացասական ինֆորմացիաների հոսքը փակել՝ կայքերից հեռացնելով իր մասին նյութերը։

Հավանաբար, զանգերն ու առաջարկները անտեսվելուց հետո, Ռոբսոնը որոշել է դիմել Ռոսկոմնադզորին՝ Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությանը, և պահանջել, որ հրապարակված հոդվածները հեռացվեն կայքից 3 աշխատանքային օրվա ընթացքում, հակառակ դեպքում՝ կայքը կարգելափակվի Ռուսաստանի տարածքում: Իր այս պահանջը Ռոսկոմնադզորը հիմնավորել է Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ, որով, իբրեւ, հաստատվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Ի դեպ, «Առավոտ» առցանց պարբերականն արդեն արգելափակվել է Ռուսաստանի տարածքում։

Հետաքրքիր է այստեղ Հայաստանի Արդարդատության նախարարության լռությունը, ԱԳՆ-ի խոսքը ևս չենք լսել (Ռոբսոնը Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն էր և ուներ Հայաստանի դիվանագիտական անձնագիր, որի բացահայտումն էլ հենց ծանր է տանում, Շավարշ Քոչարյանն էլ պնդում էր, թե Ռոբսոնը Սոչիի հայ համայնքին լավ աչքով է նայում), կամ գործընկեր լրատվամիջոցների ձեռնպահ դիրքորոշումը։

Ես զարմանում եմ. փաստորեն, նոր իրավիճակի պայմաններում, անգամ քրեական հեղինակություննե՞րն են դիմում իրավական համակարգին: Այդ ո՞ր օրվանից այդ աշխարհում ևս թավշյա հեղափոխություն եղավ։ Ռոբսոնը դիմել է Ռոսկոմնադզորին. զավեշտալի է։

Հումորը մի կողմ. ցավալի է, որ Հայաստանում լրատվամիջոցներն այնքան անօգնական վիճակում են գտնվում, որ կարող են մեր երկրի սահմաններից դուրս գտնվող Ռոսկոմնադզորն ու Ռոբսոնը որոշել, թե մենք Հայաստանում ի՞նչ նյութ կարող ենք գրել մեր «դիվանագետի» մասին և ստիպել մեզ հեռացնել այն։

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն՝

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան