Վենեսուելայում դատարանը սառեցրեց Խուան Գուայդոյի գումարներն ու արգելեց նրան լքել երկրի սահմանները
Վենեսուելայի բարձրագույն դատարանը որոշում է կայացրել արգելել Խուան Գուայդոյին երկրի սահմանները լքել։ Դատարանը որոշել է նաև սառեցնել Գուայդոյի բանկային հաշիվները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս քայլով Վենեսուելայի իշխանությունները փորձում են պատասխան տալ Գուայդոյին և այն ուժերին, որոնք աջակցում են Վենեսուելայում տեղի ունեցող իրադաձություններին։
Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ կիրառեց ԱՄՆ-ն և այդպիսով սառեցրեց երկրին պատկանող 7 միլիարդ դոլար գումարը և դադարեցվեց նավթային առևտուրը։ Այդ քայլից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ այսկերպ իրենք օգնում են դեմոկրատիային։