iPhone-ի գինը կէժանանա Ռուսաստանում և Թուրքիայում․ Reauters
Apple ընկերությունը պատրաստվում է iPhone-ի գինը նվազեցնել այն երկրներում, որտեղ դոլարի պատճառով ազգային դրամն ընկել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում Apple ընկերության նախագահ Թիմ Կուկին։
Այս քայլով ընկերությունը ցանկանում է այնպես անել, որ չնվազի ընկերության ապրանքանիշի վաճառքը։
Կուկը հստակ չի նշել, թե որ երկրներն են այդ ցանկում, սակայն Reuters գործակալությունը նշում է, որ այդ երկրների ցանկում են Ռուսաստանը, Թուրքիան և Բրազիլիան։
Հավելենք, որ վերջին 12 տարվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ iPhone-ի գինը մի շարք երկրներում էժանանում է։