Առողջապահական համակարգում ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում (տեսանյութ)
Առողջապահության ոլորտի լավագույն մասնագետները և Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամները նախաձեռնության կողմից կազմակերպվող թեմատիկ քննարկումների շրջանակում այս անգամ բարձրաձայնեցին «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպումը և կառավարումը» թեման: Ոլորտի առաջատար մասնագետները այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ հայտնեցին և տարբեր դիրքորոշումներ ցուցաբերեցին:
«Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանն ասաց, որ առողջապահական ոլորտում անիմաստ ծախսեր են արվում: Արմեն Փիրուզյանը մատնանշեց այն լուրջ բացթողումը, որ սեզոնային անցումների ժամանակ խրոնիկ հիվանդները հասարակ գրիպի վակցինայով չեն վակցինացվում: Արմեն Փիրուզյանը նշեց նաև, որ տարվա ավարտին այդ վակցինաների մի մասն անգամ թափվում է: Ըստ նրա՝ եթե տվյալ հիվանդը վակցինացվի, ապա նրա մոտ հիվանդության սրացած երևույթներ չեն նկատվի և պետ. պատվերի շրջանակում արվող ծախսերը կկրճատվեն:
«Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավարը մտահոգիչ ևս մեկ հարց բարձրացրեց. ըստ նրա՝ շրջակա միջավայրն աղտոտող գործոնների մասին ստույգ և թարմացվող տեղեկատվություն մենք համապատասխան օղակներից չենք ստանում:
Մանրամասները՝ տեսանյութում՝