Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Մարտի 1-ի գործի քննությունը սխալ տեղ է տանում․ զոհերի հարազատներին պետք չէ մոլորության մեջ պահել․ Արմեն Ռուստամյան

ՄԻԵԴ-ում արդեն իսկ որոշակի որոշումներ են ընդունվում, և չի բացառվում, որ 2008-ի Մարտի 1-ի հարցի շուրջ ստեղծվի մի վիճակ, որից ՀՀ հեղինակությունը՝ որպես իրավական պետություն, կարող է տուժել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Նա նկատում է, որ ՀՅԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիր է տեսնում։

«Մենք Ռոբերտ Քոչարյանին՝ որպես անձ, չենք պաշտպանել, այլ պաշտպանել ենք արդարադատությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների ներգրավման ձևն իրենց մտահոգում է։

«Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, արդարադատությունը չպետք է ստեղծի հաշվեհարդարի տպավորություն, որ դա վենդետայի նպատակ է հետապնդում։ Արդարադատությունն առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն «Մարտի 1»-ի 10 զոհերի մեղավորները։ Այս ձևով, որով դրվել է մեղադրանքը, փորձ է արվում 2-րդ պլան մղել գլխավոր նպատակը»,- նկատում է ՀՅԴ բյուրոյի նախագահը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր դրվում է մեղադրանք, որը դեռևս ապացուցվելու անհրաժեշտություն ունի։

«Այսինքն՝ դեռ պետք է ապացուցվի՝ սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է, թե՞ ոչ, որ հետո նոր 10 զոհերի մեղավորը պարզվի»,- ասաց նա։

ՀՅԴ-ն հակված չէ համաձայնել առաջ քաշած այն տեսակետի հետ, թե 2 կողմերից միայն մեկն է մեղավոր։ Նրանք համոզված են՝ 2 կողմում էլ կան մեղավորներ։

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են։

«Այն ժամանակ, երբ «Մարտի 1»-ի գործով 7 հոգու դատ կար, մենք ամեն ինչ արեցինք, որ հոդվածը, որի տակ ամեն ինչ մտնում էր, տարանջատվեր, որի պատճառով էլ համաներում եղավ, սակայն սա ոչ մեկը չի հիշում»,- շարունակեց Ռուստամյանը։

Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը գործի քննությունը սխալ ուղղությամբ է տանելու և չի բացահայտվելու, թե կոնկրետ ով է կրակել ու այդ կրակողն ումից է հրահանգ ստացել։

Արմեն Ռուստամյանն այս համատեքստում հորդորում է 10 զոհերի հարազատներին մոլորության մեջ չգցել, քանի որ գործի քննության նման ընթացքը չի բացահայտի զոհերի հետևում կանգնածներին։