Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Իներցիայի հերթական «զոհը»․ ԿԳ նախարարը նախորդների նման պարտադրում է ընտրել իր մարդկանց

Օրերս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական իստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա ֆեյսբուքյան իր էջում «սիրով տեղեկացրել է», որ ընտրվել է ՀՖՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ և ամենակարևորը՝ ընտրվել է միաձայն։

«Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող»։

Այս իրադարձությունը գուցե մեծ ուշադրության չարժանանար մեր կողմից, եթե չլինեին որոշ անցանկալի հանգամանքներ։

Նախ, նրանց համար, ովքեր, հնարավոր է, չգիտեն՝ Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և հունահռոմեական ոճի ըմբիշ։ Սակայն, նույնիսկ նրա այս տիտղոսները չէին կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ՝ միաձայն անցնելու համար։

Այս ընտրությունը շատ նման էր նոր ձևավորված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտրությանը․ վերևում որոշել էին՝ անցավ միաձայն․․․

Իհարկե, ո՛չ վարչապետի մակարդակով, բայց NEWSPRESS.am-ի տեղեկություններով, այս հարցում ևս, «վերևների» մատը խառն է եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ներսում մեծ մասը համաձայն չի եղել այս ընտրությանը, սակայն հակառակվել անզոր են եղել։ Գործին անմիջապես խառնված է եղել Կրթության և գիտության նախարարը։ Նա հրահանգել է բոլորին անպայման ընտրել Արսեն Ջուլֆալակյանին։

Սա այն դեպքում, երբ իր պաշտոնավարման առաջին օրերին Արայիկ Հարությունյանը քննադատում էր հանրապետականների պարտադրանքի գործելաոճն ու հայտարարում, թե իրենք երբեք յուրայիններին չեն միջնորդի պաշտոնում։

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է այդ միջնորդություններից մի քանիսին, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետի նշանակմանը։ Սակայն, եթե այլ դեպքերում նա պարզապես միջնորդել է, ապա այս դեպքում նա պարտադրել է։

Այս պարագայում չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանի թաքուն այցերը դպրոցներ, և կամ նրա՝ չգիտես որտեղից արտագրած ուսուցչի էթիկայի նորմերը, ուղղված են մի նպատակի՝ ինչ-որ պատճառով հեռացնել նախորդներին և յուրայիններին ապահովել աշխատանքով։

Այս գործելաոճը շատ նման է Հանրապետականի պահվածքին ու չի բացառվում, որ, օրինակ, ԱԺ փոխնախագահ, իմքայլական Լենա Նազարյանը դարձյալ արդարացնի կուսակիցներին ու ասի, թե իներցիայով է ստացվել․․․ սա հիշեցրեց «Հաջողության ջենթլմենները» հայտնի ֆիլմի հայտնի հերոսի արտահայտությունը․ «Все побежали, и я побежал»։ 

Եվ իրո՛ք, եթե նախորդներն արել են ու մարսել, ապա ինչո՞ւ այս իշխանությունը չի կարող անել․․․ Սա կատակ բան չէ, այլ իներցիայի օրենք է․ իներցիայով պարգևատրում են իրենք իրենց, իներցիայով նախորդների պես խլում են ձայնի և ինքնարտահայտման իրավունքը, իներցիայով իրենց շրջապատում են յուրայիններով․․․ Մի խոսքով՝ մյուսների նման, Արայիկ Հարությունյանը ևս իներցիայի «զոհ» է․․․