Թրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակի
Մամուլ

«168 ժամ». «Հունիսին Փաշինյանը կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ»․ Տարասով

«168 ժամ» թերթը գրում է.

«Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տեւում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Աչք էր զարնում, որ Ալիեւը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, եւ ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին:

Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:

Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա:

Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետեւի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին եւ կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, եւ «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»:

«Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիեւը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով եւ կխոսեր վերջնագրերի լեզվով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում