Մարսելոն նույնպես կլքի Մադրիդը և կդառնա Ռոնալդուի թիմակիցը
Արդեն տեղեկացրել ենք, որ Մարսելոն չի մասնակցում «Ռեալ»-ի վերջին հանդիպումներին, քանի որ ավելորդ քաշ ունի: Այս թեման այնքան ծիծաղելի է, որ իսպանական մի շարք սպորտային պարբերականներ սկսեցին ծաղրանկարներ սարքել:
Արդեն երեկ եվրոպական թոփ կայքերը գրեցին, որ Մարսելոն խնդրել է «Ռեալ»-ի ղեկավարությանը, որ Թուրինից եկած ցանկացած առաջարկի դեպքում իրեն բաց թողնեն:
Իսկ արդեն այսօր մադրիդյան ակումբի ղեկավարները սկսել են զբաղվել եզրային պաշտպանի փնտրտուքներով: Տրամաբանական է, որ իսպանական գրանդը բաց կթողնի Մարսելոյին, իսկ բրազիլացին կգնա Իտալիա, քանի որ իրեն դեռ ամռանն այնտեղ էր կանչում Ռոնալդուն, ով արդեն հասցրել է գրավել Իտալիան: