Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Դավիթ Անանյանը՝ կարկտաբեր ամպերի տակ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխին սև ամպեր են կուտակվել, իսկ այս վերջին շրջանում դրանք վերածվում են կարկտաբեր ամպերի։ Նրա հունվարյան այս խաղաղ առավոտը մթագնվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի ասուլիսով, որի ընթացքում փաստաբանը բացահայտեց ՊԵԿ նախագահի գործելաոճն ու այդ համակարգում տիրող իրավիճակը։

Ըստ պաշտպանի՝ ՊԵԿ նախագահը զբաղված է հակապետական գործունեությամբ, որովհետև համակարգից հեռացնում է այն մարդկանց, ովքեր կոռուպցիոն բացահայտումներ են անում, կամ, ինչպես Հայրապետյանն է նշում՝ սև սխեմաներ են բացահայտում։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբանը մի շարք փաստեր նշեց, որոնցից կարելի է ենթադրել, որ Դավիթ Անանյանը բավականին երկար ժամանակ փորել է Վալերի Օսիպյանի քավոր, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի ոտքի տակը, իսկ ավելի ուշ, այլ տարբերակ չունենալով, ՀՔԾ-ի միջոցով նրա նկատմամբ քրգործ է հարուցել տվել, ինչը, սակայն, ամիսներ անց կարճվել է՝ Կարեն Կարապետյանի հանցակազմի բացակայության հիմքով։

Որպեսզի Կարեն Կարապետյանը ՊԵԿ համակարգ չվերդառնա արդեն արդարացված և ապացուցված մաքուր ձեռքերով, ըստ Հայրապետյանի, Դավիթ Անանյանը փոխել է ՊԵԿ պաշտոնյաների աշխատանքի համար սահմանված չափորոշիչները, որից հետո Կարապետյանը չի կարողացել վերադառնալ համակարգ։

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանին օպերատիվ հետախուզության վարչության պետ նշանակելով և մշտապես մամուլի քննադատության թիրախում հայտնվելուց հետո, հավանաբար, Դավիթ Անանյանը որոշել է իսպառ ազատվել այդ գլխացավանքից և որոշել փակել ՊԵԿ դռները Կարապետյանի առաջ, ինչից հետո էլ Կարապետյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Դավիթ Անանյանից պահանջել է հաշվետու լինել ամեն մի քայլի համար։

Թե որքանով կկարողանա Դավիթ Անանյանն արածների տակից դուրս գալ, կերևա մոտ ապագայում, իսկ մինչ այդ՝ փաստենք, որ Կարեն Կարապետյան-Դավիթ Անանյան հակամարտությունը հասել է Նիկոլ Փաշինյանին։

Չի բացառվում, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սկանդալի կիզակետում հայտնվի նաև այսօր տարածված մեկ հաղորդագրության պատճառով։

Մինչ կայքերը մեկը մեկին հերթ չտալով տարածում էին ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն հարկ չի վճարել և պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն տարածեց իր պատասխան հաղոդագրությունը՝ պնդելով, որ ՊԵԿ-ից իրենց չեն այցելել։

Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպես են բացահայտել 200 մլն դրամի չվճարված հարկը․ արդյոք դա իրակա՞ն թիվ է, թե՞ քաղաքական վենդետայի շարունակություն։

Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

Արդյոք Լևոն Քոչարյանի հարցն էլ կհասնի «դիվանբաշուն»՝ Նիկոլ Փաշինյանին, թե՞ Դավիթ Անանյանի շուրջ ստեղծված թնջուկը կլուծվի նրա հեռացմամբ՝ ցույց կտա ժամանակը։

NEWSPRESS.am