Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Կարգին Հայկոն «թևի տակ է քաշում» ոստիկանությունից վտարված վատ կադրերին, որ ի՞նչ անի (ֆոտո)

«Ոստիկանությունում բախտդ չի՞ բերել, քեզ աշխատանքից վռնդել են կաշառակերության, դիրքի չարաշահման կամ այլ թերացման պատճառով՝ հոգ չէ, Երևանի «նոր» քաղաքապետ Հայկ Մարությանը մտնում է քո դրության մեջ և քեզ աշխատանքի է հրավիրում քաղաքապետարանում»։

Քաղաքապետարանի կայքում կարող էր լինել նաև այսպիսի հայտարարություն՝ հաշվի առնելով Հայկ Մարությանի գթասիրտ վերաբերմունքն իր ոստիկան ընկերների նկատմամբ։ Մինչ ոստիկանությունը փորձում է, մեղմ ասած, մաքրվել անորակ կադրերից՝ իր շարքերից հեռացնելով նրանց, Երևանի քաղաքապետարանը հակառակը՝ իր դռներն է բացում «մերժվածների» առաջ։ 

Տարեվերջին NEWSPRESS.am—ն անդրադարձել էր, թե ինչպես էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոստիկանությունից ազատված 2 աշխատակցի պատսպարել իր հարկի ներքո ․ մեկին՝ որպես քաղաքապետի օգնական, մյուսին՝ աշխատակազմի քարտուղար նշանակելով։

2019 թվականին, Հայկ Մարությանի կյանքում ոչինչ չի փոխվել․ նա շարունակում է իր «բարեգթությունը» և պայքարում է համակարգից այս կամ այն պատճառով դուրս շպրտված ոստիկանության աշխատակիցների գործազրկության դեմ։

Այժմ էլ «լավության» կարգով, քաղաքապետարան է հրավիրվել նախկին ոստիկան Արամ Գյուլզադյանը՝ որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Եթե ընթերցենք  քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված Գյուլզադյանի կենսագրությունը, ապա այնտեղ պարզ շարադրված է, որ նա 2004 թվականին ՀՀ ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո՝ 11 տարի անց, զբաղեցրել է ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների դեմ պայքարի» բաժնի պետի պաշտոնը։ 

Այլ կերպ ասած՝ պայքարել է «գողական աշխարհի» դեմ։ Թե որտեղ է նա թերացել, ո՞ւմ չի գոհացրրել, որ այսօր համակարգում չէ՝ դրան գուցե դեռ անդրադառնանք։ Սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Մարությանը շարունակում քաղաքապետարանում պաշտոններ տալ համակարգից հեռացված ոստիկաններին։ Եթե նրանք բարեխիղճ աշխատողներ եղած լինեին, ապա չէին հեռացվի։ Եվ հետաքրքիր է, որ այս ամենի վրա աչք է փակում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ նպատակով են կոռումպացված, աշխատանքում թերացած կամ բացասական վարքագիծ դրսևորած գործազուրկ ոստիկանները հայտնվում քաղաքապետարանում․ պաշտպանելու Մարությանի անվտանգությո՞ւնը, թե՞ պաշտպանելու սեփական անվտանգությունը քաղաքապետարանի շենքի ներքո: Նրանք օգնելո՞ւ են քաղաքապետին, թե՞ խանգարելու․․․ Ո՞րն է նրանց անելիքը քաղաքապետարանում․․․ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։ 

Ամեն դեպքում, հետաքրքիր է նաև հասկանալ, որ երբ մի առիթով Մարությանը հայտարարեց, թե «Մեր թմի դեմը խաղ չկա», նա հաշվարկե՞լ էր արդեն, որ «թմում» լինելու են նաև համակարգից հեռացված ոստիկաններ, ովքեր կտապալեն թմի դեմ ելնողներին․․․