Ռուսաստանում հարբած հոգևորականը դարձել է ավտովթարի հեղինակ
Ռուսաստանի Դաշնությունում հոգևորականը դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, որի արդյունքում 2 մարդ տուժել է: Փորձաքննությունը ցույց է տվել, որ հոգևորականը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հոգևորականը, ով վարել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, գերազանցել է արագությունը, չի կարողացել ղեկավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու հարվածել Daewoo Nexia ավտոմեքենային:
Daewoo Nexia-ի 2 ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: